Դոնբասի շփման գծի երկայնքով հրթիռակոծությունների աճ է նկատվել․ ԵԱՀԿ դիտորդական խումբ
Համաշխարհային ՄամուլՈւկրաինայում ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը վերջին շաբաթներին գրանցել է հրթիռակոծության ակտիվության ալիք Դոնբասի շփման գծի երկայնքով, ՌԻԱ Նովոստիին հայտնել է ԵԱՀԿ մամուլի ծառայությունը։
«Վերջին շաբաթներին շփման գծի երկայնքով նկատվել է հրթիռակոծության ակտիվության աճ։ Մարտի 22-ից ապրիլի 4-ը ընկած ժամանակահատվածում դիտորդական խումբն արձանագրել է հրադադարի ռեժիմի 3922 խախտում, մինչդեռ նախորդ երկշաբաթյա ժամանակահատվածում գրանցվել էր 1260 խախտում: Դրանք հատկապես շատ էին ապրիլի 2-ին և 3-ին, երբ դիտորդական առաքելությունն արձանագրեց հրադադարի ռեժիմի համապատասխանաբար 1170 և 1 355 խախտում», - հայտնում է ԵԱՀԿ դիտորդական խումբը։
ԵԱՀԿ Մշտական խորհուրդը երկարաձգել է Ուկրաինայում կազմակերպության դիտորդական հատուկ առաքելության մանդատը մինչև 2022 թվականի մարտի 31-ը: