Հունաստանը վերացնում է պարտադիր կարանտինը ավելի քան 30 երկրների համար
Համաշխարհային ՄամուլՀունաստանը վերացնում է կարանտինի կանոնները 32 երկրից ժամանած ճանապարհորդների համար, սակայն զբոսաշրջիկները պետք է պատվաստվեն կամ բացասական թեստ ունենան COVID-19- ի համար, հաղորդում է The Guardian-ը: Հաջորդ շաբաթվանից Եվրամիության, ինչպես նաև Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Սերբիայի, Իսրայելի և ԱՄԷ-ի քաղաքացիներից չի պահանջվի ինքնամեկուսանալ: Ակնկալվում է, որ նոր ռեժիմն ուժի մեջ կմտնի ապրիլի 19-ից: «Սրանք առաջին քայլերն են, մինչ երկիրը մայիսի 14-ին վերջնականապես կբացվի զբոսաշրջիկների առջև», - ասել է զբոսաշրջության նախարարության բարձրաստիճան պաշտոնյան: Արտասահմանյան հյուրերի համար սահմանափակումների վերացման հետ միաժամանակ կբացվի ինը օդանավակայան: «Մենք չենք ակնկալում, որ զբոսաշրջիկները կսկսեն զանգվածաբար ժամանել, բայց համակարգը պետք է փորձարկվի»,֊ պարզաբանել է գերատեսչության պաշտոնյան: