Վաղվա պատերազմը լինելու է որակի պատերազմ․ Հովիկ Աղազարյան
ՔաղաքականՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն առաջարկում է Հայաստանում անցնել երկպալատ խորհրդարանական համակարգի:
Այս մասին Աղազարյանն ասաց խորհրդարանում ապրիլի 16-ի իր ելույթում:
«Իմ խորին համոզմամբ՝ մենք պետք է անցնենք երկպալատ խորհրդարանական համակրագի: Մենք ունենում ենք Վերին պալատ, բացի այս մեր պալատից, ենթադրենք՝ 100 հոգուց բաղկացած, որտեղ 50 հոգին ընտրվում են Արցախից և հայրենիքի մեր այս հատվածից, իսկ մնացած 50 հոգին ընտրվում են ամբողջ աշխարհից: Հավաքվում են տարեկան մեկ անգամ և ինչ-որ գործառույթներ են իրականացնում, որոնց մասին կարելի է մանրամասնել»,- ասաց Աղազարյանը:
Պատգամավորն առաջարկեց այս ճանապարհի մեկնարկին ավելացնել Հանրային խորհրդի լիազորությունները:
Հովիկ Աղազարյանն իր ելույթում անդրադարձավ նաև բանակի բարեփոխումներին: «Մենք պետք է գնանք ազգ-բանակ ունենալու ճանապարհով: Մենք գիտենք, թե ինչ ազգերով ենք շրջապատված, պետք է պատրաստ լինենք ցանկացած պահի: Վաղվա պատերազմը լինելու է ոչ թե քանակի պատերազմ, այլ որակի պատերազմ»:


















































Ամենադիտված
Թրամփը նշել է «աշխարհի մեծագույն առաջնորդներից» երկուսի անունները