Թբիլիսիի բանկերից մեկում զինված տղամարդը պատանդներ է վերցրել
Համաշխարհային ՄամուլԶինված տղամարդը Թբիլիսիում ներխուժել է խոշոր բանկերից մեկի մասնաճյուղ, հայտնում է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը:
Նախնական տվյալներով՝ նա երկու մարդու պատանդ է վերցրել: Միևնույն ժամանակ, Sputnik Georgia-ն, վկայակոչելով ականատեսի, հայտնում է, որ մեկ պատանդ ազատ է արձակվել, իսկ երեք աշխատակիցներ և անվտանգության մեկ աշխատակից շարունակում են մնալ շենքում:
Ոստիկանությունը տեղում աշխատում է, տարածքը շրջափակված է, փակ է «Հավլաբարի» մետրոյի մոտակա կայարանը: Վրաստանի ՆԳՆ-ն դեռ չի մեկնաբանել իրավիճակը: