«Հրապարակ». ՀԿԵ-ն կրճատել է աշխատանքային ժամերը՝ պայմանավորված եկամուտների կրճատմամբ
Հայկական Մամուլ
«Հրապարակ» թերթը գրում է. «Հարավկովկասյան երկաթուղու ղեկավարությունը կրճատել է աշխատանքային ժամերը: Հունիսի 1-ից ՀԿԵ աշխատակիցները մեկ ժամ շուտ են ավարտելու աշխատանքը: Լուրը, որը ստացել էինք տեղեկացված աղբյուրից, ընկերությունում հաստատեցին՝ պարզաբանելով, որ աշխատանքային ժամերի փոփոխությունը պայմանավորված է ՀԿԵ եկամուտների կրճատմամբ, ինչն էլ իր հերթին տնտեսական անբարենպաստ իրավիճակի հետեւանք է:
2021-ի առաջին եռամսյակում, ըստ ՀԿԵ պաշտոնական տվյալների, երկաթգծով իրականացվող բեռների ներմուծումը 2020 թվականի համեմատ նվազել է 33,4, իսկ արտահանումը՝ 8 տոկոսով»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն