Զելենսկին հայտարարել է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության անհրաժեշտության մասին
Համաշխարհային ՄամուլՈւկրաինային անհրաժեշտ է թույլ տալ անդամակցել ՆԱՏՕ-ին՝ հանուն անվտանգության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Telegraph-ին տված հարցազրույցում՝ հավելելով, որ իր երկրի սահմաններին Ռուսաստանի ռազմական կուտակումը սպառնում է ժողովրդավարական կարգին:
«Միայն ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը կարող է երկարաժամկետ երաշխավորել անվտանգությունն ու խաղաղությունը: Սա մի հակամարտություն է, որը որի արդյունքում՝ կորոշվի պահպանել իրական ժողովրդավարական կարգը, սահմանների անձեռնմխելիության սկզբունքը և երկրների ազատությունը»,֊հայտարարել է Զելենսկին։
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ Ուկրաինան արժանի է «լքելու ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի սպասասրահը»: