AstraZeneca-ով պատվաստվելուց հետո Ֆրանսիայում ութ մարդ է մահացել
Համաշխարհային ՄամուլՖրանսիայում ութ մարդ է մահացել թրոմբոզից՝ AstraZeneca պատվաստանյութի օգտագործումից հետո, հայտնում է Դեղերի անվտանգության ազգային գործակալությունը: Ապրիլի 8-ի դրությամբ՝ Ֆրանսիայում այս դեղամիջոցով կատարվել է ավելի քան 2,72 միլիոն պատվաստում: Ապրիլի 2- 8-ը Ֆրանսիայում հայտնաբերվել է թրոմբոզի անտիպ տեղայնացման ինը նոր դեպք և տարածված ներանոթային մակարդման երկու դեպք: Ընդհանուր առմամբ՝ Ֆրանսիայում արձանագրվել է թրոմբոզի 23 դեպք AstraZeneca-ով կորոնավիրուսային վարակի դեմ բնակչությանը պատվաստելու արշավի մեկնարկից ի վեր՝ նրանցից ութը՝ մահացու ելքով: