Վաշինգտոնը հայտարարել է միջուկային զենքով Ճապոնիային պաշտպանելու պատրաստակամության մասին
Համաշխարհային ՄամուլԱՄՆ-ը վերահաստատել է Ճապոնիային միջուկային զենքով պաշտպանելու իր վճռականությունը 1960 թվականին «Փոխադարձ համագործակցության և անվտանգության երաշխիքների մասին» պայմանագրով, ասված է երկու երկրների ղեկավարների բանակցությունների արդյունքում Սպիտակ տան կողմից տարածված հայտարարության մեջ:
Փաստաթուղթը Ճապոնիայի և Միացյալ Նահանգների դաշինքի օրենսդրական հիմքն է: Պայմանագիրը, մասնավորապես, նախատեսում է Վաշինգտոնի կողմից զանգվածային ոչնչացման զենքի օգտագործումը:
Հայտարարության մեջ շեշտվում է նաև, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգան կողմ են Թայվանի նեղուցում խաղաղությանն ու կայունությանը: «Մենք շեշտում ենք ամբողջ Թայվանի նեղուցում խաղաղության և կայունության կարևորությունը, մենք նեղուցում հակամարտությունների խաղաղ կարգավորման կոչ ենք անում», - ասվում է փաստաթղթում: