Ադրբեջանը հաղորդել է Իրանի հետ սահմանին փոխհրաձգության մասին․ մեկ իրանցի է վիրավորվել
ԱդրբեջանԱդրբեջանը հայտնել է Իրանի հետ սահմանին զինված միջադեպի մասին։ Մեկ իրանցի զինվորական է վիրավորվել, կատարվում է հետաքննություն, գրում է Ռիա Նովոստին: «Ապրիլի 16-ին՝ ժամը 22.00-ին, Ֆիզուլիի շրջանի գյուղերից մեկի մոտակայքում գտնվող Ադրբեջանի սահմանային անցակետի սահմանապահները, ադրբեջանական կողմի հաղորդմամբ, հայտնաբերել են երկու սահմանախախտների: Նրանցից մեկը վիրավորում է ստացել ադրբեջանական սահմանապահների կողմից։ Նրան տեղափոխել են Ֆիզուլիի ախտորոշիչ կենտրո», -ՌԻԱ Նովոստիին հայտնել են Ադրբեջանի պետական սահմանային ծառայության մամուլի ծառայությունից: Դեպքի վայրի զննության ժամանակ հայտնաբերվել է 1159 պլանշետ և 78 միավոր դեղամիջոց, որը նման է եղել Costed Mikro Politedve դեղամիջոցին, հայտնում է գործակալությունը: