Իվետա Մուկուչյանի գարնանային կերպարը (լուսանկար)
ԱյլԵրգչուհի Իվետա Մուկուչյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գարնանային կերպարը։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երգչուհին ջինսե հագուստ է կրում։ Նա արձակել է մազերը, նախընտրել արտահայտիչ շպար։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ ժամացույց եւ վառ պայուսակ։ «Մազերս հարդարեցի ու դիմահարդարում արեցի, որպեսզի 2 ժամ մնայի խցանման մեջ, ինչի պատճառով էլ հետաձգվեցին իմ բոլոր հանդիպումները»,- մեկնաբանություններում գրել է նա։