Զելենսկու կուսակցությունը պահանջել է դադարեցնել Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները
Համաշխարհային ՄամուլՈւկրաինայի Գերագույն ռադայի «Ժողովրդի ծառա» իշխող կուսակցության մի խումբ պատգամավորներ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն կոչ են արել խզել դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ: «Մենք խաղաղ մարդիկ ենք: Բայց, ցավոք, հարևանները հարձակվում են նրանց վրա, ովքեր ցանկանում են խաղաղություն, այլ ոչ թե նրանց, ովքեր պատրաստ են պատերազմի», - ասվում է խորհրդարանականի դիմումի մեջ: Այն պարունակում է մեղադրանքներ Ռուսաստանի պաշտոնյաների և լրատվամիջոցների հասցեին։ Մասնավորապես, դիմումի մեջ ասում է, որ Մոսկվան մտադիր է «վերջ տալ ուկրաինական պետականությանը»: Զելենսկուց պահանջվում է խզել դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ, Ուկրաինա հրավիրել ամերիկյան և բրիտանական զորքեր: Բացի այդ՝ ՆԱՏՕ-ին առաջարկվում է երկրում տեղակայել հակաօդային, զենիթային և հակահրթիռային պաշտպանության ստորաբաժանումներ: Պատգամավորները ցանկանում են, որ նախագահը կոչ անի պահեստազորայիններ ուղարկել Ուկրաինայի զինված ուժեր և մոբիլիզացիա սկսել: Սակայն, ինչպես նշվում է, պատգամավորները չեն համաձայնել առաջարկի հետ։
«Յարեմենկոյի հայտարարությունը առանձին պատգամավորների դիրքորոշում է, ոչ թե խմբակցության կամ կուսակցության», - փաստաթուղթը մեկնաբանել է խմբակցության ղեկավարի տեղակալ Եվգեն Կրավչուկը: