Ամուսնու մահվանից երկու շաբաթ հետո Լուիզա Ղամբարյանը բեմում է
ԱյլՌեժիսոր, հաղորդավար Սուրեն Շահվերդյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել դերասանուհի Լուիզա Ղամբարյանի մասին՝ նշելով, որ խոնարհվում է նրա պրոֆեսիոնալիզմի առաջ։
«Խոնարհուս Լուիզա Ղամբարյանի պրոֆեսիոնալիզմին։ Մինչ երեկ առավոտ մենք բացարձակապես չգիտեինք՝ կխաղանք ներկայացումը, թե ոչ։ Արդեն 15 օր է՝ նրա կողքին չէ հարգարժան եւ սիրելի Գեորգի Կիմիչը։
Մինչ Լուիզան ներկայացում էր խաղում, նրա մայրը՝ Ալլա Միխայլովնան, արդեն տաս օր է՝ հիվանդանոցում է, միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքին։ Շնորհակալ եմ քո պրոֆեսիոնալիզմի համար, որ այդքան ուրիշ ես, որ այդքան սիրում ես քո հանդիաստեսին։ Առողջություն բոլորին։ Հոգ տարեք ձեր հարազատների մասին»,- գրել է Շահվերդյանը։