Հնդկաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր շտամ
Համաշխարհային ՄամուլՀնդիկ բժիշկները հայտնաբերել են կորոնավիրուսի նոր շտամ Արևմտյան Բենգալիայում, հայտնում է Հնդկաստանի գենոմիկայի և ինտեգրացիոն կենսաբանության ինստիտուտի աշխատակից Վինոդ Սկարիան:
Երկրի արևելքում գտնվող Արևմտյան Բենգալիան սահմանակից է Հնդկաստանի հինգ նահանգներին, ինչպես նաև Բանգլադեշին, Բութանին և Նեպալին: «B.1.618- ը SARS-CoV-2 նոր շտամ է, որը հիմնականում հայտնաբերվել է Հնդկաստանում, ունի հստակ գենետիկական տարբերակներ՝ ներառյալ E484K, իմունային համակարգից խուսափելու առաջնային տարբերակն է», - հայտնել է Սկարիան Twitter-ի իր էջում:
Սա կորոնավիրուսի երկրորդ շտամն է, որը նույնականացվել է Հնդկաստանից։ Առաջինը B.1.617֊ն է, որը հայտնի է նաև որպես կորոնավիրուսի կրկնակի մուտացիայի տարբերակ: