ՌԴ ԱԳՆ֊ն Կիևին և ՆԱՏՕ-ին հորդորել է զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են տանել էսկալացիայի
Համաշխարհային ՄամուլՄոսկվան Կիևին և ՆԱՏՕ-ի իր գործընկերներին կոչ է արել զերծ մնալ գործողություններից, որոնք հանգեցնում են տարածաշրջանում իրավիճակի սրման՝ էսկալացիայի: Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության տնօրեն Պյոտր Իլիչևը: Նրա խոսքով՝ Կիևը և ՆԱՏՕ-ի երկրները «չեն դադարեցնում ռուսաֆոբական քարոզչական արշավը և ռազմական նախապատրաստությունները»: «Դա, ի վերջո, հանգեցնում է միայն Դոնբասում լարվածության սրմանը: Այս ֆոնի վրա մենք նրանց հորդորում ենք զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի հետագա ապակայունացմանը Ուկրաինայի արևելքում», - ասել է Իլիչևը: Նա նշել է, որ Ռուսաստանը կողմ է այս հակամարտության կարգավորմանը «բացառապես խաղաղ քաղաքական և դիվանագիտական միջոցներով՝ միմիայն Մինսկի «Միջոցների համակարգի» հիման վրա։