Սյունիքում մեզ չաջակցողների մեծ մասը գործում է որոշ ուժերի կողմից կազմակերպված խմբերով. Արման Եղոյան
Քաղաքական
Սյունիքի մարզում, ինչպես մյուս մարզերում, կան մարդիկ, որոնք աջակցում են մեզ եւ կան մարդիկ, որ չեն աջակցում: Այս մասին, ապրիլի 21-ին, ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը:
«Տարբերությունն այն է, որ Սյունիքում մեզ չաջակցող մարդկանց մեծ մասը գործում է որոակի մարդկանց կողմից կազմակերպված խմբերով: Բոլորը գիտեն, թե ովքեր են: Ես առաջարկում եմ գնալ Սյունիք եւ հարցնել, թե ովքեր են այդ մարդիկ: Ցանկացած մարդ ձեզ դա կասի»,-ասաց նա:
Հարցին, թե եթե մարդիկ դժգոհություն չունենային, արդյոք այլ ուժերի կողմից կազմակերպելու դեպքում դուրս կգային փողոց, Եղոյանը դրական պատասխան տվեց. «Այո, իհարկե, որովհետեւ իրենք կախվածություն ունեն այդ ուժերից, որոնք իրենց ուղղորդում են: Դա պարզ կախվածություն է, ֆինանսական կախվածություն, կոնկրետ տնտեսական խմբերի մասին է խոսքը»: Եղոյանն ասաց, որ սպասելի էր, որ այսպես կարող է լինել, որովհետեւ իրենք գիտեն, որ այդ խմբերը կան, գործում են, անգամ ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել:
Եղոյանը ընդգծեց, որ իշխանությունից դժգոհողների եւ գոհ մարդկանց թիվը բոլոր մարզերում բաշխված է գրեթե նույն համամասնությամբ:
«Սյունիքի մարզում, ինչպես նաեւ բոլոր մյուս մարզերում կան մարդիկ, որոնք աջակցում են մեզ եւ կան մարդիկ, որոնք չեն աջակցում մեզ, ուղղակի տարբերությունն այն է, որ Սյունիքի մարզում մեզ չաջակցող մարդկանց մեծ մասը գործում է կազմակերպված խմբերով՝ որոշակի ուժերի կողմից, եւ բոլորը գիտեն՝ ինչ ուժերի մասին է խոսքը: Այսօր շատ չեք տեսնի աջակիցներին մամուլում, քանի ոչ վարչապետի այցը լուսաբանվում է միակողմանի»,-ասաց պատգամավորը:
Նա նաեւ ընդգծեց՝ որ Նիկոլ Փաշինյանի էջով ուղիղ եթեր չկան, դա Սյունիքի հետ կապված չէ, ուղղակի ոճը փոխվել է, իսկ այսօրվա իրադարձությունները եղել են կանխատեսելի:
Արման Եղոյանը նաեւ հավաստիացրեց ստեղծված իրավիճակը Սյունիքի մարզում պայմանավորված չէ աշխարհաքաղաքական փոփոխություններով:
«Սյունիքի մարզում կա շատ սպեցիֆիկ իրավիճակ եւ դա կապված չէ սահմանային խնդիրների հետ, դա շատ ավելի հին խնդիր է եւ դա պայմավորված է Սյունիքում որոշակի տնտեսական շահեր ունեցող եւ քաղաքական ամբիցիաներ ունեցող մարդկանց գործունեության հետ»,- նշեց Արման Եղոյանը:


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի