Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով Անժելա Սարգսյանի դստեր հարսանիքն է (Լուսանկարներ) ԵԽԽՎ բանաձևը Ադրբեջանին կոչ է արել անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կանխվել է դատապարտյալին թմրամիջոցի փոխանցման փորձը 2026 թ. մայիսի 25-ի դրությամբ հավաստագիր է ստացել Արցախից բռնագաղթած 6336 ընտանիք, որից իրացվել է 2896-ը Ազատ խոսելուց վախենում ենք, ի՞նչ ժողովրդավարության մասին է խոսքը. հարցախույզ` Երևանի փողոցներում Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից Միքայել սրբազանն ազատ արձակվեց Փաստացի նախօրեին սենատում կրած իր պարտությունը նախագահ Թրամփը երեկ վերածեց հաղթանակի․ Զաքարյան App Store-ից հեռացվել են VK հոլդինգի մի շարք հավելվածներ 

«Ժառանգությունը» պահանջում է դադարեցնել պառակտիչ գործողությունները ՀՀ քաղաքացիների հանդեպ

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանի ինքնիրավ նախընտրական քարոզարշավն արդեն ստեղծում է Հայաստանի կայունության եւ անվտանգության իրական սպառնալիքներ: Այս մասին հայտարարություն է տարածել «Ժառանգություն» կուսակցությունը:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Չունենալով որեւէ օրինական, պաշտոնական որոշում Հայաստանի Հանրապետությունում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու՝ վարչապետը, ակներեւ չարաշահելով իր պաշտոնական դիրքը եւ վարչական հնարավորությունները, գնում է մարզից մարզ՝ սեր եւ բարեկամություն քարոզելու անվան ներքո, սակայն իրականում անհանդուժողականություն եւ հակամարտություն է առաջացնում իր քայլերով:

Հայաստանի սահմանները, պետության արտաքին եւ ներքին տնտեսական, սոցիալական պաշտպանունակությունը 44-օրյա պատերազմի ծանր պարտությունից հետո վերականգնելու փոխարեն՝ գործող վարչախումբը, տեսնելով հանրային վստահության ցածր աստիճանը, անիրավաչափ բռնություն եւ ուժ է կիրառում իր քաղաքացիների հանդեպ, որի ծայրակետը դարձավ Սյունիքում ձախողված ընտրարշավից հետո ձերբակալությունների եւ քաղաքացիների իրավունքների ոտնահարումների անընդունելի գործողությունը:

«Ժառանգություն» կուսակցությունը խոր մտահոգությամբ արձանագրում է, որ նոյեմբերի 9-ի զինադադարի հետո, երբ Ադրբեջանը չի դադարեցրել ուղղակի սպառնալիքները Հայաստանի եւ Արցախի հանդեպ, չի կատարել զինադադարի հայտարարությամբ նախատեսված կետերը, հայ գերիներին պատանդ է պահում, պարբերաբար գնդակոծում է ՀՀ ճանապարհները եւ խոչընդոտում ՀՀ ու Արցախի քաղաքացիների ազատ տեղաշարժի եւ կյանքի իրավունքը, ՀՀ ազգային անվտանգության եւ ոստիկանության բոլոր ուժերը պետք է ուղղվեն մեր պետության կենսական շահերի պաշտպանությանը եւ ոչ թե միայն մեկ անձի կամ նրա թիմի խնդիրների լուծմանը:

«Ժառանգությունը» պահանջում է դադարեցնել պատժիչ ու պառակտիչ գործողությունները ՀՀ քաղաքացիների հանդեպ, հարգել եւ պաշտպանել օրենքներն ու սահմանադրությունը: Այն վարչախումբը, որը պարտություններ եւ ձախողումներ է կրել արտաքին ու ներքին քաղաքականության մեջ, չի կարող դրանք չեզոքացնել ոստիկանական ուժերով. Հայաստանը ժողովրդավարական պետություն է»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Եվրոպան Ֆոն դեռ Լայնը չէ, իսկ Փաշինյանը Հայաստանը չէ. Տիգրան Խզմալյան (տեսանյութ)Երևանի ներկայացուցիչները Լոնդոնում մասնակցել են կայուն քաղաքների զարգացման միջազգային հանդիպմանըԿայացել է ՀՀ-ի և ԵՄ-ի միջև անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների երկրորդ նիստըՄասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց Անահիտ Մանասյանը հունիսի 25-ին ընդունել է Անդրանիկ Թևանյանի իրավունքներին առնչվող հարցերը բարձրաձայնող անձանցԱրտահանման զարգացման հարցերը՝ նախարարության և գործարարների քննարկման կենտրոնումՄակրոնը հայտնել է Ֆրանսիայի ռազմածովային ուժերի կողմից նավթատար նավի կալանավորման մասինԱլիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Սրբուհի Գալյանը միջազգային համաժողովում ներկայացրել է արդարադատության ոլորտի բարեփոխումներըԻրանը ՆԱՏՕ-ն և դրա անդամ երկրներն անվանել է Իրանի ժողովրդի դեմ հանցագործությունների մեղսակիցներՍարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով Անժելա Սարգսյանի դստեր հարսանիքն է (Լուսանկարներ) NYT. Վենեսուելայի երկրաշարժը վերջին 126 տարվա ընթացքում երկրի ամենաուժեղն էԱմիրյա՞ն, թե՞ Պապ թագավոր․ երևանցիների կարծիքը (տեսանյութ)ԵԽԽՎ բանաձևը Ադրբեջանին կոչ է արել անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին ՍԱՏՄ-ում քննարկվել է Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունըՌուբիոն հայտնել է, թե իրանական որ քայլերը չի հանդուրժի ԱՄՆ-ըՔրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ ապօրինի շրջանառությունից հանվել է շուրջ 9 կգ մարիխուանա (տեսանյութ)ՀՀ Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով մարման ժամկետներըՓորձագետը ենթադրել է, թե որտեղից են արձակվել Վոլգոգրադի ուղղությամբ թռչած անօդաչուներըԶախարովան ԵՄ-ին կոչ է արել «անհարմար հարց» տալ ԶելենսկիինԳագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացվել ԿԸՀHonor-ը պատրաստում է սմարթֆոն՝ աշխարհի ամենամեծ մարտկոցովԷրդողանը կկարողանա երրորդ անգամ առաջադրվել նախագահի պաշտոնում 2028 թվականինՌուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսարանը Սանկտ Պետերբուրգում ԱՄՆ-ում գնաճը կարող է հասնել վերջին տարիների առավելագույնինՕմանը հայտարարել է, որ Հորմուզի համաձայնագիրը չի ներառում տարանցիկ տուրքեր«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կանխվել է դատապարտյալին թմրամիջոցի փոխանցման փորձը Լեհաստանի Գդանսկ քաղաքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգման համաժողովինՀամբարձում Մաթևոսյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ին Սենթ Ջեյմսի պալատումԻՀՊԿ-ն դեմ է արտահայտվել Հորմուզում չհամաձայնեցված երթուղիներով նավերի անցմանըԱրթուր Ավանեսյանի (Կանդազ) կալանքը փոխարինվեց տնային կալանքովՌոդրիգեսը խոսել է Վենեսուելայի վերականգնման մասին երկրաշարժից հետո2026 թ. մայիսի 25-ի դրությամբ հավաստագիր է ստացել Արցախից բռնագաղթած 6336 ընտանիք, որից իրացվել է 2896-ը Ազատ խոսելուց վախենում ենք, ի՞նչ ժողովրդավարության մասին է խոսքը. հարցախույզ` Երևանի փողոցներումՆորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքիցՎենեսուելայի բոլոր պետական ​​հիվանդանոցները օգնություն են ցուցաբերում երկրաշարժից տուժածներինՄիքայել սրբազանն ազատ արձակվեց Փաստացի նախօրեին սենատում կրած իր պարտությունը նախագահ Թրամփը երեկ վերածեց հաղթանակի․ Զաքարյան App Store-ից հեռացվել են VK հոլդինգի մի շարք հավելվածներ Պուտինը ցավակցություն է հայտնել Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբԹմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ ՆԳՆ ոստիկանության պայքարի արդյունքը․ կան ձերբակալվածներՎենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժից հետո ֆուտբոլիստ է անհետ կորելՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներինԳիվի Հովհաննիսյանի լիազորությունները դադարեցվեցին Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 164-իԵվրամիությունը սկսում է Ուկրաինային տրամադրվող 90 միլիարդ եվրոյի վարկի առաջին փոխանցումները«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են ԱԳ փոխնախարարը և Ֆրանսիայի՝ Եվրոպայի հարցերով լիազոր նախարարը քննարկել են ՀՀ-ի համար եվրոպական շուկայի հասանելիության ընդլայնման քայլերըԻրաքը կարող է դուրս գալ ՕՊԵԿ-ից, եթե նրա քվոտաները չբարձրացվեն
Ամենադիտված