ՌԴ ԱԳՆ֊ն Կիևին մեղադրել է Դոնբասում արգելված զենք օգտագործելու մեջ
Համաշխարհային ՄամուլՈւկրաինան Դոնբասում զենքեր է օգտագործում, որոնք արգելված են Մինսկի համաձայնագրերով, հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:
Նրա խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերը մինչ այժմ ինտենսիվորեն գնդակոծում են խաղաղ բնակավայրերը՝ օգտագործելով խոշոր տրամաչափի գնդացիրներ և հրետանային կայանքներ: Նա Կիևի իշխանություններին կոչ է արել դադարեցնել հակամարտության սրումը: «Ուկրաինայի բնակչության ուշադրությունը սոցիալ-տնտեսական ոլորտում իրավիճակի վատթարացումից և աճող քաղաքական տուրբուլենտությունից շեղելու, ինչպես նաև բացարձակ ագրեսիվ ռազմատենչ ծրագրերը արդարացնելու համար Կիևը վարում է ակտիվ ապատեղեկատվական արշավ: Դրա հիմքը դեռ նույնն է՝ թշնամու կերպար ստեղծել ի դեմս Ռուսաստանի», - ասել է Զախարովան: Ըստ նրա՝ այս բոլոր գործողությունների նպատակը Ուկրաինայի ներկայիս նախագահ Վոլոդիմիր Զելենսկու վարկանիշը պահպանելն է։Նա նաև կոչ Է արեԼ Կիևի իշխանություններին դադարեցնել ձևացնել բանակցային գործընթաց և սկսել կատարել Մինսկի համաձայնագրերով ստանձնած իրենց պարտավորությունները: