Էստոնիայի կառավարությունը մտադիր է դեկտեմբերի 1-ից փակել Ռուսաստանի հետ բոլոր սահմանային անցումները Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը Ողբերգական վթար Պռոշյան համայնքում. 18-ամյա աղջիկը տեղում մահացել է «Ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն». Իրանը կրկին ԱՄՆ-ից պահանջել է կատարել համաձայնության հասնելու յոթ պայմանները Գերմանիայում կողոպտիչներն ավտոմեքենայով մխրճվել են ոսկու խանութ և փախուստի դիմել․ ոստիկանությունը փնտրում է երրորդ կասկածյալին Նոր մանրամասներ են հայտնի դարձել չինացի գործարար կնոջ մասին, որի հետ կապը հանգեցրել է Ջենսեն Հուանգի հրաժարականին Հորդանանում երեք մարդու մահապատժի են դատապարտել եկեղեցու վրա հարձակման համար Օդեսայի մարզի վրա ռուսների հարձшկման հետևանքով առնվազն վեց մարդ է վիրավnրվել. Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայություն Պնոմ Պենում Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը Պուտինը հստակ պայման է դրել․ առանց դրա հրադադար չի քննարկվի Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի․ ինչ կլինի քաղաքացիների կուտակած գումարների հետ 

Պետք է այնպես անենք, որ խորհուրդների մեջ դրվի բովանդակություն․ Թորոսյանը՝ Մարտիրոսյանին

Քաղաքական

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակազմին է ներկայացրել տեսչական մարմնի  նորանշանակ ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը: 

Արսեն Թորոսյանը շնորհավորել է Հովհաննես Մարտիրոսյանին  պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նա այս պատասխանատու աշխատանքը հնարավորինս բարձր մակարդակով կիրականացնի՝ հենվելով տեսչական մարմնի կադրային ու մասնագիտական ռեսուրսների վրա: 

«Աշխատանքի ծավալով և փակվող ոլորտներով տեսչական մարմիններից այս մարմինը մեծությամբ երկրորդը կամ երրորդն է: Այդ ոլորտներն առնչվում են թե սովորական քաղաքացիներին, նրանց կենսագործունեությանը և թե տնտեսվարողներին: Շատ կարևոր է՝ պահպանելով գործող օրենսդրությունը, ինչու ոչ՝ այն բարելավելով, գտնել այն բալանսը, որը թույլ կտա այդ երկու շահառուների շահերն էլ հաշվի առնել»,- ասել է վարչապետի աշխատակազմի ղեկավարը: Արսեն Թորոսյանը վստահություն է հայտնել, որ այս տեսչական մարմնում, ինչպես մյուս մարմիններում, կան նաև խնդիրներ, այդ թվում՝ կադրային: Այս համատեքստում վարչապետի աշխատակազմի ղեկավարը կարևորել է հաստիքների համալրումը կամ եթե բացակայում է դրա անհրաժեշտությունը, վերջիններիս օպտիմալացումը: 

Պարոն Թորոսյանի խոսքով՝ առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել նաև մարզային կառույցներին: «Որքան էլ կարևորենք Երևանում փորձագիտական, մասնագիտական ներուժի կենտրոնացումը՝  կարևոր է տեղերում մասնագետների թե առկայությունը, թե գործունեությունը: Հաշվի առնելով, որ Երևանը ժամանակային առումով այդքան էլ հեռու չէ մարզային կառույցներից, պարոն Մարտիրոսյան ակնկալում եմ, որ ինքներդ հաճախ տեղերում կլինեք, կծանոթանաք նրանց աշխատանքներին և անձամբ կայցելեք մոնիթորինգի վայրեր: Որպես կառավարության անդամ, վարչապետի աշխատակազմի ղեկավար՝ ինքս համոզվել եմ՝ որքան էլ վստահենք մեր կադրերին, իսկ մենք պետք է վստահենք նրանց, այնուամենայնիվ, մեր աչքով տեսածը երբեմն էապես տարբերվում է մեզ զեկուցված փաստաթղթերի բովանդակությունից, նույնիսկ տեսանյութերով ներկայացվածից: Հետևաբար կարծում եմ, որ մոտակա ժամանակներս Ձեր անձնական ներգրավվածությունն անմիջապես գործին, այսինքն դաշտային աշխատանքին, շատ կարևոր է»,- ասել է Արսեն Թորոսյանը: 

Միաժամանակ, նա ընդգծել է՝ կան ոլորտներ, որոնք քրոնիկ խնդրահարույց են, օրինակ հանքարդյունաբերության, ջրօգտագործման բնագավառները, ուստի առանձին քննարկումներ կլինեն այդ խնդիրները լուծելու ուղղությամբ: 

Արսեն Թորոսյանը կարևորել է նաև տեսչական մարմինների աշխատանքը լիազոր մարմինների հետ: «Նախկինում լինելով նախարար, աշխատելով համապատասխան տեսչական մարմնի հետ՝ հաճախ հանդիպել եմ մի արատավոր երևույթի, երբ տեսչական մարմիններն իրենց դիտարկում են, կամ տեսչական մարմիններին այլոք դիտարկում են որպես մրցակիցներ, երբեմն նույնիսկ հակառակորդներ լիազոր մարմինների հետ:

Ես կտրականապես չեմ ընդունում այդ մոտեցումը: Տեսչական մարմինները ոչ միայն հակառակորդ և մրցակից չեն լիազոր մարմիններին, այլ հակառակը՝ տեսչական մարմինները լիազոր մարմնի կողմից մշակված, կառավարությունում կամ Ազգային ժողովում ընդունված օրենքների ու կարգերի ապահովողներից մեկն են, իրենց ռեսուրսով որոշ դեպքերում պատժիչ, որոշ դեպքերում թույլտվություններ տվող: Ակնկալում եմ, որ բոլոր տեսչական մարմինները փոխեն իրենց մոտեցումը, եթե, իհարկե, այդպիսին ունեն:

Պատահական չէ, որ լիազոր մարմինները նաև կառավարության այլ գերատեսչությունների անդամներ, հիմնականում փոխնախարարների մակարդակով, ներկայացված են տեսչական մարմինների խորհուրդներում: Դա ձևականություն չէ: Գիտեմ, որ կան տեսչական մարմինների խորհուրդներ, որոնք ավելի արդյունավետ են կամ առավել ձևական: Պետք է այնպես անենք, որ խորհուրդների մեջ դրվի բովանդակություն: Ակնկալում եմ, պարոն Մարտիրոսյան, որ Դուք կնպաստեք դրան, պարոն Ասոյանը՝ նույնպես»,- նշել է Արսեն Թորոսյանը: 

Հովհաննես Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել, որ իր ողջ փորձը, ներուժն ու հնարավորությունները կներդնի հանուն այն խնդիրների լուծման, որոնք ծառացած են տեսչական մարմնի առաջ: 

Իր հերթին, Արթուր Ասոյանը նույնպես շնորհավորել է Հովհաննես Մարտիրոսյանին և նշել, որ նրա հետ արդեն իսկ հասցրել են քննարկել տեսչական մարմնի ներկա վիճակին, զարգացման հեռանկարներին, վարչապետի աշխատակազմի ղեկավարի կողմից մատնանշած դաշտային աշխատանքների կազմակերպմանը, խորհուրդների արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցերը: Պարոն Ասոյանը հավելել է, որ տեսչական ոլորտում վերջին շրջանում լայնածավալ օրենսդրական բարեփոխումներ են իրականացվել, տեսչական մարմիններին վերապահվել են հատուկ գործիքներ և եկել է ժամանակը՝ դրանց միջոցով ակնկալիքները կյանքի կոչելու և արդյունքներ արձանագրելու: 

Ամփոփելով՝ Արսեն Թորոսյանը հույս է հայտնել, որ շատ կարճ ժամանակում տեսչական մարմինների գործունեության ոլորտում դրական արձանագրումներ և ամենակարևորը՝ քրոնիկ խնդիրների հանգուցալուծումներ կլինեն: «Որովհետև, երբ խնդիրները շատ քրոնիկ են դառնում, մենք պարզապես սովորում ենք նրանց, հատուկ ուշադրություն չենք դարձնում: Վստահ եմ, եթե ճիշտ գնահատենք, թե ինչ եղանակով են պետք դրանք լուծել՝ կկարողանանք հաջողության հասնել»,- ասել է վարչապետի աշխատակազմի ղեկավարը: 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Էստոնիայի կառավարությունը մտադիր է դեկտեմբերի 1-ից փակել Ռուսաստանի հետ բոլոր սահմանային անցումները Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը Ողբերգական վթար Պռոշյան համայնքում. 18-ամյա աղջիկը տեղում մահացել է «Ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն». Իրանը կրկին ԱՄՆ-ից պահանջել է կատարել համաձայնության հասնելու յոթ պայմանները Գերմանիայում կողոպտիչներն ավտոմեքենայով մխրճվել են ոսկու խանութ և փախուստի դիմել․ ոստիկանությունը փնտրում է երրորդ կասկածյալին Նոր մանրամասներ են հայտնի դարձել չինացի գործարար կնոջ մասին, որի հետ կապը հանգեցրել է Ջենսեն Հուանգի հրաժարականին Հորդանանում երեք մարդու մահապատժի են դատապարտել եկեղեցու վրա հարձակման համար Օդեսայի մարզի վրա ռուսների հարձшկման հետևանքով առնվազն վեց մարդ է վիրավnրվել. Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայություն Պնոմ Պենում Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը Պուտինը հստակ պայման է դրել․ առանց դրա հրադադար չի քննարկվի Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի․ ինչ կլինի քաղաքացիների կուտակած գումարների հետ Ընդգծվել է Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման անհրաժեշտությունը. Փաշինյանը հանդիպել է Տոֆայի հետ Ձյուդոյի օլիմպիական հնգակի չեմպիոն Թեդի Ռիները որոշել է առաջադրվել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. Կա զոհ և վիրավոր Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել Մայամիի օդանավակայանում բեռնատար Boeing 767-ը բախվել է ուղևորատար Boeing 737-ին. կան տուժածներ Գիտակցում են, որ գնացքն արդեն հեռանում է․ Լավրովի կոշտ ուղերձը Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով առաջատար վեց երկրների թվում է Բահրեյնի ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են իրանական անօդաչու թռչող սարքերը SpaceX-ն առաջին անգամ կարողացել է մեխանիկական մանիպուլյատորներով բռնել Starship-ի վերին աստիճանը Զելենսկին այնքան երախտապարտ չէ, որքան ակնկալվում էր. Բայդեն Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բարեկենդան Հիսնակաց Պահոց տոնը Այսօրվանից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Նարեկ Նալբանդյանի «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և նրան ուղեկցող «Mercedes G»-ն տեղափոխել են Աբովյանի «գայի պոստ»․ նրա մոտ հայտնաբերվել է զենք Վթարային ջրանջատումներ՝ նոյեմբերի 15-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ո՞րքան պետք է վճարել Երևանում 24 ժամում կենսաչափական անձնագիր ստանալու համար (տեսանյութ) Մակրոն․ Ուկրաինան ՆԱՏՕ-ի հետ առանցքային դեր է խաղում Եվրոպայի անվտանգության ապահովման գործում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ին Ինչ է թաքցնում Մեծ կանիոնը․ գիտնականները բացատրել են առեղծվածային բացը Երկրի պատմության մեջ (լուսանկար) Շոտլանդիայում վերականգնել են հռոմեական կայսեր՝ ավելի քան 1 800 տարի առաջ ապամոնտաժված ոսկեզօծ արձանի տեսքը Գլխով առաջ․ նիդերլանդական ստարտափը ներկայացրել է վարորդի անսովոր նստեցմամբ հիպերքարի հայեցակարգ (լուսանկարներ) Սաուդյան Արաբիայում հայտնաբերել են որսի համար թույնի հնագույն կիրառման հնարավոր հետքեր՝ մոտ 125 հազար տարի առաջ (լուսանկար) Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնում ամերիկյան ՌՏԿ-ի վրա վեց անօդաչու թռչող սարքով հարձակման մասին Տղամարդը մահացել է բերանում ռումբի պայթյունից, որը քողարկված էր քաղցրավենիքի մեջ. ՀնդկաստանՓարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բшխումներ են տեղի ունեցել Մի տեղադրեք տոնածառ այս օրերին. Անհաջող ամսաթվեր, որոնք կփչացնեն ամբողջ Նոր տարին Ծեծկռտուք «Վայոց ձոր» ԲԿ-ում՝ բժիշկների և հիվանդի հարազատի միջև. Բժիշկներից մեկը ստացել է մարմնական վնասվածք Նոյեմբերի 16-22 շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշաններն են շահելու Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը Tesla-ն 29 990 դոլարով ինքնավար Cybercab է առաջարկել գնորդներին Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացքՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանԼավրովը ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է Պարսից ծոցում ստեղծված լարվածությունըԿանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցելԱպօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնասՂազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքըԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը
Ամենադիտված