«Համասը» տանկային հարձակումից հետո հինգ հրթիռ է արձակել Իսրայելի վրա
Համաշխարհային ՄամուլՀրեական պետության բանակի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Գազայի հատվածից հինգ հրթիռ է արձակվել Իսրայել այն բանից հետո, երբ «Համասի» թիրախները հրետակոծության են ենթարկվել Գազայից: «Իսրայելցի ընտանիքները պատսպարվում են ռմբապաստարաններում, քանի որ Գազայից նոր հրթիռներ են արձակվել դեպի Իսրայելի հարավ: Մենք նրանց պաշտպանելու ենք», - ասված է բանակի հայտարարության մեջ:
Իրավիճակի սրումը սկսվեց ուրբաթ երեկոյան, երբ Պաղեստինի անկլավից երեք հրթիռ արձակվեց Իսրայելի տարածք: Նրանցից մեկը գաղտնալսվեց «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի կողմից: Ի պատասխան՝ իսրայելական տանկը հարվածեց «Համասի» ռազմական կետին: Դրանից հետո Պաղեստինի անկլավից իսրայելական տարածքի գնդակոծությունները շարունակվեցին: Օդային հարձակման ազդանշանները մի քանի անգամ հնչեցին Իսրայելի հարավում և Գազայի հատվածին հարակից տարածքներում: