Էրդողանը հույս ունի, որ Բայդենի հետ հանդիպմանը «նոր էջ» կբացի երկու երկրների հարաբերություններում
Աշխարհ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս ունի, որ ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի հետ հանդիպմանը, որը տեղի կունենա այս տարվա հունիսին, նա նոր էջ կբացի երկու երկրների հարաբերություններում: Այս մասին Էրողանն ասել է երկուշաբթի օրը` ապրիլի 26-ին, նախարարների կաբինետի նիստից հետո, նրա ելույթը հեռարձակվել է NTV հեռուստաալիքով:
«Հուսով եմ, որ այս ամառ Բայդենի հետ անձնական հանդիպմանը ես նոր էջ կբացեմ ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերություններում», - ասել է Թայիփ Էրդողանը:
Նա նշել է նաեւ, որ Թուրքիան անտեղի է համարում Բայդենի հայտարարությունները Հայոց ցեղասպանության վերաբերյալ:
Թայիփ Էրդողանը ասել է, որ «մեկ դար առաջ տեղի ունեցած իրադարձություններն ուսումնասիրելու համար պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու թուրքական կողմի առաջարկը դեռ ուժի մեջ է, սակայն ԱՄՆ-ի կոմից պատասխան այս նախաձեռնությանը դեռ չի եղել»:
Նա նաև հայտարարել է, թե «ապրիլ 24-ը հայկական զինված խմբերի ղեկավարների ձերբակալման օրն է»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ