«Հրապարակ». Այսօր կմեկնարկի ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների քննությունը «Հրապարակ»․Դավիթ Խաժակյանը լքելու է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը. պատճառը հայտնի է «Իրավունք». Փաշինյանը որոշում ունի՝ ԱԺ փոխխոսնակներից մեկը լինելու է կին, ու դա Լիլիթ Մակունցն է «Հրապարակ»․ Ընտրությունների հետևանքները․ Պապիկյանն ապօրինի հրաման է ստորագրել «Հրապարակ»․ Պաշտոնակռիվը սկսված է. ով է լինելու ՔՊ խմբակցության ղեկավարը Ջավախահայությունը՝ տուգանքի մատերիալ «Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանին՝ երկրորդ մերժումը. ՀՀ նախագահի պաշտոնը կմնա երազանք «Իրավունք». Առուշը դարձել է Նիկոլի «աչքի լույսը». «Հալալ է, տղան մաքսիմումն արեց» «Իրավունք». Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը վերածվել է կոշտ առճակատման Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ ՆԱՏՕ-ի դաշնակիցներից հավատարմություն եմ ակնկալում. Թրամփը՝ Ռյուտեին «Սիրելի քույրիկ». ինչ հրապարակում էր արել Նորայր Նիկոյանը քույրիկի հետ 

Հայաստանի նոր իշխանություններից է կախված լինելու նոր պատերազմի սպառնալիքը

Բլոգոսֆերա

Մերժել Նիկոլին՝ նշանակում է մերժել հաջորդ պատերազմը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արտակ Զաքարյանը:

«Համաշխարհային զարգացումները գնալով ավելի ու ավելի վտանգավոր են դառնում։ Ուժի և ուժի սպառնալիքի կիրառման լեզուն դարձել է քաղաքական ու դիվանագիտական բառամթերքի անբաժան մաս։ Արագ տեմպերով տեղի են ունենում աշխարհաքաղաքական փոփոխություններ։ Հրահրվում են նոր կոնֆլիկտներ կամ փորձում են թեժացնել հին կոնֆլիկտները։ Գրեթե չեն գործում միջազգային իրավունքի զսպող նորմերն ու խաղաղ գոյակցության կանոնները։ Թիրախավորված զորավարժություները հաջորդում են մեկը մյուսին։ Աշխարհը գնալով դառնում է ավելի ու ավելի վտանգավոր։

Այս ֆոնի վրա, Հարավային Կովկասում պատերազմը դեռևս ավարտված չէ ցավոք։ Հայաստանի նոր իշխանություններից է կախված լինելու նոր պատերազմի սպառնալիքը։ Եթե գան խելացի, փորձառու, ազգային ուժեր՝ պատերազմից խուսափել ստացվելու է։ Եթե մնա Նիկոլը՝ երկրորդ և ավելի դաժան պատերազմն անխուսափելի է։ Սա ավելի քան պարզ է։ Որովհետև՝ Նիկոլին ցանկանում են իշխանության պահել այն ուժերը, որոնց դեռ պետք է իրենց ձեռքի խաղալիք ու արկածախնդրությունների պատրաստ կապիտուլյանտը։ Նիկոլն ուղղակի ստիպված է լինելու երկրորդ  պատերազմի շանսը տալ թուրքերին՝ Հարավային Կովկասից ռուսներին դուրս մղելու և Իրանի վրա օղակը սեղմելու համար։ Այդ արկածային պատերազմի առանցքը՝ բնականաբար լինելու է Սյունիքը։

Արցախի հարցում՝ Նիկոլի առերևույթ դավաճանական գործողություններն ու փաստացի կապիտուլյանտ լինելն ունի կոնկրետ պատճառներ։

Արցախում թուրք-ադրբեջանական պատերազմ հրահրելով և խաբված հայության ողբերգական պարտությունը կազմակերպելով՝ Նիկոլը ծառայեց Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի և Հնդկաստանի դեմ՝ հավաքական արևմուտքի կողմից տարվող գլոբալ հակամարտությանը։ Նա Արցախը, Հայաստանի անվտանգությունը և մեր Բանակի լավագույն մասը մատաղ արեց, հանուն այլ երկրների աշխարհաքաղաքական շահերի։

Պատահական չէր, որ ադրբեջանն այս պատերազմում միայնակ չէր, և ստանում էր Թուրքիայի, Ուկրաինայի, Իսրայելի, Պակիստանի, Աֆղանստանի, Վրաստանի ինչպես նաև սիրիական վարձկան տեռորիստների ուղղակի աջակցությունը։ Եվ պատահական չէր նաև այն, որ բացի մի քանի երկրների ձևական արձագանքից՝ ոչ մի երկիր չդատապարտեց թուրք-ադրբեջանական ռազմական ավանտյուրան ընդդեմ Արցախի և Հայաստանի։ Որովհետև Նիկոլը թույլ տվեց, որպեսզի Արցախը և Հայաստանը դառնան այլ տերությունների շահերի բախման համար բաց տարածք։ Որովհետև բոլոր երկրները հասկանում էին, որ արցախյան պատերազմի սկսվելու հիմնական պատճառը՝ Նիկոլն ու իր սպասարկած օտար «քաղաքականությունն» են։

Նիկոլի համար իշխանության մնալն այսօր գոյության հարց է, Հայաստանի համար՝ նույնպես։ Ցավոք առ այսօր Նիկոլը կանգնած չէ դատարանի առաջ։ Ցավոք, հավաքական ընդդիմությունն առ այսօր չկարողացավ հեռացնել Նիկոլին իշխանությունից, և հիմա նրա հետ գնում է վաբանկ-ընտրության։

Այս ընտրությունները պետք է կոչել «Նիկոլն ընդդեմ Հայաստանի» կամ «Հայաստանն ընդդեմ Նիկոլի»։ Այստեղ նույնիսկ «իմքայլական» հավաքածուն զուտ միջոց է, գործիք, որից ոչինչ կախված չէ։ Այս ընտրության գլխավոր սուբյեկտը՝ Նիկոլն է և իրենով շահագրգիռ արտաքին ուժերը (հիշեք ինչպես Թուրքիան դատապարտեց ՀՀ ԶՈւ ԳՇ հայտարարությունը և ինչպես ողջունեց Նիկոլի արտահերթ ընտրությունը)։

Այս ընտրության հաղթողը պետք է լինի կամ Հայաստանի ժողովուրդը, կամ Նիկոլը։  Կարևոր չէ, թե ո՞վ է լինելու հաջորդ վարչապետը, ու՞մ տոկոսն ումից է շատ կամ քիչ լինելու, ում ցուցակում ով է լինելու, ով չի լինելու և այլն։ Հիմա կա բարիկադի երկու կողմ. մի կողմում Նիկոլն է՝ թշնամու կերպարով։ Մյուս կողմում Հայաստանն է՝ հայ ժողովրդի հավաքական կերպարով։

Կա՛մ հաղթելու է Նիկոլը և պարտվելու է Հայաստանը։ Կա՛մ հաղթելու է Հայաստանը և պարտվելու է Նիկոլը, այսինքն՝ Հայ ժողովրդի թշնամիները։

Աշխարհաքաղաքական առումով՝ մի ամբողջ ժողովուրդ, այս պահին կապկպված է սքոչով և դինամիտով։ Կամ պայթելու ենք բոլորս միասին՝ մտավորական, հարուստ, անխելք, գործազուրկ, խելացի, անփորձ և այլն։ Կամ փրկվելու ենք միասնական ջանքերով։ Սա է հունիսի 20-ի ընտրությունների հավաքական իմաստը»,- գրել է

Մերժել Նիկոլին՝ նշանակում է մերժել հաջորդ պատերազմը Համաշխարհային զարգացումները գնալով ավելի ու ավելի վտանգավոր են...

Posted by Artak Zakaryan on 2021 թ. մայիսի 1, շաբաթ
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հրապարակ». Այսօր կմեկնարկի ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների քննությունը «Հրապարակ»․Դավիթ Խաժակյանը լքելու է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը. պատճառը հայտնի է «Իրավունք». Փաշինյանը որոշում ունի՝ ԱԺ փոխխոսնակներից մեկը լինելու է կին, ու դա Լիլիթ Մակունցն է «Հրապարակ»․ Ընտրությունների հետևանքները․ Պապիկյանն ապօրինի հրաման է ստորագրել «Հրապարակ»․ Պաշտոնակռիվը սկսված է. ով է լինելու ՔՊ խմբակցության ղեկավարը Ջավախահայությունը՝ տուգանքի մատերիալ «Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանին՝ երկրորդ մերժումը. ՀՀ նախագահի պաշտոնը կմնա երազանք«Իրավունք». Առուշը դարձել է Նիկոլի «աչքի լույսը». «Հալալ է, տղան մաքսիմումն արեց» «Իրավունք». Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը վերածվել է կոշտ առճակատման ԵՄ-ն քննարկում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթըԱվտովթար Կապանում. վիրավորներ կանԳերմանիան նախատեսում է ավելացնել պաշտպանական ծախսերըՄերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ Հորմուզի նեղուցով նավթատար նավերի երթևեկությունը շարունակվում էՆԱՏՕ-ի դաշնակիցներից հավատարմություն եմ ակնկալում. Թրամփը՝ Ռյուտեին «Սիրելի քույրիկ». ինչ հրապարակում էր արել Նորայր Նիկոյանը քույրիկի հետՄենք մեր ուժերը Հարավային Լիբանանից դուրս չենք բերի, քանի դեռ «Հեզբոլլահը» չի զինաթափվել․ Իսրայելի կառավարության խոսնակ Եվրահանձնակատար Մարտա Կոսը նշել է այն երկրները, որոնք կանդամակցեն Եվրամիությանն իր մանդատի ընթացքում Մարտունիում բժշկական ամբուլատորիա կկառուցվի Սահմանվել է դրոշմանիշային վճարից ավելի վճարված գումարի մնացորդի վերադարձի դիմումի նոր ձևն ու լրացման կարգը Ադրբեջանն ու Եվրամիությունը քննարկել են Հայաստանի հետ համագործակցությունն ու խաղաղության գործընթացը Ռուսաստանը կփակի Սանկտ Պետերբուրգում Ռումինիայի գլխավոր հյուպատոսությունը Որոշ օտարերկրացիների հնարավորություն կընձեռվի առանց մուտքի վիզայի պարտադիր պահանջի այցելել ՀՀ մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Եվրոպայում աննախադեպ շոգը նոր մարտահրավերներ է ստեղծումՍու-25 ինքնաթիռներով Ադրբեջանը մասնակցում է Թուրքիայում անցկացվող միջազգային զորավարժությանըՄերկ կինը բարձրացել է ուրիշի մեքենայի վրա՝ արևայրուք ընդունելու համարՄԱԿ-ում քննարկվել է Մերձավոր Արևելքի անվտանգության իրավիճակըՍպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավորԱՄՆ-ում անտառային հրդեհների ակտիվությունը շարունակում է աճելԱդրբեջանից Հայաստան բենզին և դիզելային վառելիք կուղարկվիԼիբանանում տասնյակ հազարավոր մարդիկ շարունակում են մնալ տեղահանվածՊԵԿ-ը և Եվրոպայի խորհուրդը պայմանավորվել են խորացնել հակակոռուպցիոն համագործակցությունըՃապոնիայի ափերի մոտ 6,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվելՍուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքը կբերվի Արագածոտնի թեմՔեսապի Սուրբ Աստվածածին եկեղեցում «Ողջերթ» է անցկացվել՝ նվիրված հայր Եսայիի ծառայության ավարտինՄեքենաներ են բախվել, որից մեկը՝ գազատարին․ առաջացել է գազի արտահոսքԱրեւմտյան Ադրբեջան. կեղծ նարատի՞վ, թե՞ սպառնալիք՝ ՀՀ անվտանգությանը (տեսանյութ)Զենդայան ֆիլմի պրեմիերային հայտնվել է մատչելի T-շապիկով՝ Spider-Man-ի պատկերովՎենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը մոտենում է 200-իԶախարովա․ Մակրոնը անձամբ պատասխանատու է Ռուսաստանի և Ֆրանսիայի հարաբերությունների ճգնաժամի համարԻրաքը սպառնում է դուրս գալ ՕՊԵԿ-ից՝ նավթի արդյունահանման քվոտայի շուրջ տարաձայնությունների պատճառովԼույսը վառի´ր. Կոչումով բժիշկ (տեսանյութ)Եվրոպան Ֆոն դեռ Լայնը չէ, իսկ Փաշինյանը Հայաստանը չէ. Տիգրան Խզմալյան (տեսանյութ)Կակաոյի գները հասել են վերջին ամսների ռեկորդային մակարդակիԳիտնականները արտիճուկի մեջ հայտնաբերել են քաղցկեղի դեմ պայքարի խոստումնալից հատկություններՎենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվելԷլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրիցՇուրջ 790 հազար վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազԺաննա Անդրեասյանը հերթական հանդիպումն է ունեցել ուսուցիչների հետ
Ամենադիտված