Գնդեվազ-Ջերմուկ ճանապարհին քարաթափում է եղել․ ճանապարհը միակողմանի փակ է
Արտակարգ Պատահար
ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ մայիսի 5-ին Մ2-Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհին՝ կմ 0+000-կմ 2+000 հատվածում, տեղի է ունեցել քարաթափում՝ 40 խորանարդ մետր ծավալով, ինչի հետևանքով ավտոճանապարհը միակողմանի փակ է։
Այժմ կապալառու կազմակերպության կողմից իրականացվում են ճանապարհի մաքրման աշխատանքներ՝ երկկողմանի անցանելիությունն ապահովելու նպատակով։
Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածով երթևեկելիս լինել ուշադիր։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից