Արքայազն Ֆիլիպի մահվան պատճառը հայտնի է․ Daily Mail
Համաշխարհային ՄամուլՄեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա Երկրորդ թագուհու ամուսնու՝ արքայազն Ֆիլիպի մահվան պաշտոնական պատճառը տարիքն է, գրում է Daily Mail֊ը։
Նախկինում թագավորական ընտանիքը չէր հայտնում, թե ինչն է եղել արքայազնի մահվան պատճառը: Սակայն, ըստ հրապարակման, ընտանիքի բժիշկը փաստաթղթերում նշել է, որ 99-ամյա արքայազն Ֆիլիպը մահացել է ծերությունից: Նշվում է, որ այլ հիվանդություններ կամ վնասվածքներ չեն եղել, որոնք կարող էին հանգեցնել մահվան: Միևնույն ժամանակ, ավելի վաղ, մահվանից ընդամենը մի քանի շաբաթ առաջ, արքայազնը սրտի վիրահատության էր ենթարկվել:
Ապրիլի 9-ին կյանքի հարյուրերորդ տարում կյանքից հեռացավ Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետայի ամուսինը`արքայազն Ֆիլիպը: Բուքինգհեմյան պալատը հայտարարեց, որ թագավորական սուգը կտևի երկու շաբաթ՝ սկսած մահվան օրվանից, իսկ ազգային սուգը՝ մինչ հուղարկավորության օրը՝ ապրիլի 17-ը: