Պետք է հովիվը չգնա դիրքեր. ադրբեջանցիների ու հայերի միջև միջադեպեր կլինեն․ Հարությունյանը՝ ԼՀԿ-ական պատգամավորին
ՏեսանյութերՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը վստահեցրեց, որ ամբողջովին պահպանվում են անկախ Հայաստանի ճանաչված սահմանները: Այս մասին Հարությունյանն ասաց խորհրդարանում, կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սրբուհի Գրիգորյանի հարցին:
«Այն սահմանը, որ նախատեսված էր Սովետական Միությամբ և անկախ Հայաստանի ճանաչված սահմանը, ամբողջովին պահպանվում է: Կան տեղեր, որտեղ մերոնք 50 մ առաջ են, կան տեղեր, որ հակառակը: Սա պայմանավորված է նրանով, որ դիրքը հնարավոր չէ դնել այնպիսի տեղ, որ հնարավոր լինի ապահովել անվտանգությունն ու վերահսկողությունը»,- ասաց Հարությունյանը:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից