Ալիևի կողմից պարգևատրված ադրբեջանցի լեյտենանտն ինքնասպանություն է գործել
Ադրբեջան
Երեկ գիշերն Ադրբեջանում ինքնասպան է եղել Արցախի դեմ ագրեսիայի ևս մեկ մասնակից՝ լեյտենանտ Նաբիզադե Ռուֆաթ Աղայար օղլուն: Այս մասին հայտնում է Infoteka24.ru-ն:
Հայտնի է, որ զինծառայողն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից պարգևատրվել է «Ջաբրայիլի ազատագրման համար» մեդալով:
Նշվում է, որ հայտնի չէ, թե ինչն է ինքնասպանության պատճառ հանդիսացել, սակայն 44-օրյա պատերազմի բազմաթիվ ադրբեջանցի մասնակիցներ բողոքում են իրենց բնակության պայմաններից, պետության կողմից անբավարար օգնությունից և արհամարհական վերաբերմունքից:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)