Օդեսայի մարզի վրա ռուսների հարձшկման հետևանքով առնվազն վեց մարդ է վիրավnրվել. Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայություն Պնոմ Պենում Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը Պուտինը հստակ պայման է դրել․ առանց դրա հրադադար չի քննարկվի Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի․ ինչ կլինի քաղաքացիների կուտակած գումարների հետ Ընդգծվել է Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման անհրաժեշտությունը. Փաշինյանը հանդիպել է Տոֆայի հետ Ձյուդոյի օլիմպիական հնգակի չեմպիոն Թեդի Ռիները որոշել է առաջադրվել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. Կա զոհ և վիրավոր Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել Մայամիի օդանավակայանում բեռնատար Boeing 767-ը բախվել է ուղևորատար Boeing 737-ին. կան տուժածներ Գիտակցում են, որ գնացքն արդեն հեռանում է․ Լավրովի կոշտ ուղերձը Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով առաջատար վեց երկրների թվում է 

Ովքե՞ր պետք է մեզ ընտրեն․ ովքեր չեն ուզում, որ Փաշինյանը վերընտրվի և նախկինները վերադառնան

Քաղաքական

ԱԺ կայքում հրապարակվել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հարցազրույցը առաջիկա արտահերթ ընտրությունների վերաբերյալ։

Հարցուպատասխանը՝ ստորև․

-7-րդ գումարման Ազգային ժողովն ավարտում է աշխատանքը: Ձեր կարծիքով՝ ինչո՞վ է այն հիշվելու:

-Այո, խորհրդարանի արձակման գործընթացը, ըստ էության, մեկնարկել է: Այս խորհրդարանը հիշելու ենք նրանով, որ այն աշխատել է և շուտով արձակվելու է ոչ սովորական պայմաններում: Հեղափոխությունից հետո արձակվեց 6-րդ գումարման խորհրդարանը: Այսօր երկիրը գտնվում է ցնցումների և տուրբուլենտ մի պրոցեսի մեջ՝ հետպատերազմյան շրջանով ու քաղաքական ճգնաժամով պայմանավորված, և խորհրդարանը կրկին արձակման շեմին է: Այս խորհրդարանը հիշվելու է որպես հերթական արձակված խորհրդարան, հիշվելու է որպես հերթական գրավված խորհրդարան, որի դարպասներից նույնպես ներս է մտել ժողովուրդը: Եվ ամենակարևորը՝ այս խորհրդարանը հիշվելու է նրանով, որ իշխող ուժի ներկայացուցիչները հարձակվել են ընդդիմադիր խմբակցության ղեկավարի վրա և խուլիգանական քաշքշոց ու կռիվ սարքել Ազգային ժողովի դահլիճում: Այս խորհրդարանը պետք է շատ հիշվի, որպեսզի այլևս երբեք ժողովուրդը ազգակործան պատուհասներ խորհրդարան չբերի: Այս խորհրդարանի մյուս ուղերձն էլ, կարծում եմ, այն է, որ մարդուն թիկունքից հարվածողները այլևս երբեք հայ քաղաքական դաշտում չպետք է տեղ ունենան: Այս խորհրդարանը հիշվելու է նաև այսպես՝ թիկունքից խփողների խորհրդարան։

-Այս խորհրդարանն աչքի ընկավ, հատկապես, միմյանց նկատմամբ խորը անհանդուրժողականությամբ, ատելության խոսքով: Դուք ամեն ինչ արե՞լ եք, որ նման իրավիճակ չլիներ:

-Այո, այս խորհրդարանը աչքի է ընկել նաև անհանդուրժողականությամբ: Ինչո՞ւ: Որովհետև 20 տարի հետո առաջին անգամ իշխանություն էր ձևավորվել, որն ուներ ժողովրդի վստահությունը: Եվ դա մարդկանց տվեց ուժ, որ իրենք լինեն ամբարտավան, անհանդուրժող, որ կարծեն, թե իրենք ամեն ինչ գիտեն, իրենք ամեն ինչ հասկանում են:

Եվ քանի որ ժողովրդի 73 տոկոսի վստահությանն են արժանացել, կարող են վիրավորանքով, հայհոյախոսությամբ, ատելություն պարունակող բառամթերքով դիմել գործընկերներին ու խոսել խորհրդարանական խմբակցությունների ու արտախորհրդարանական ուժերի հետ:

Մինչդեռ այդ նույն մարդիկ թշնամու ներկայացուցիչների առաջ կուչ են գալիս, չեն համարձակվում պաշտոնական մակարդակում որևէ հայտարարության արձագանքել:

Երկրի ներսում գոռգոռացող, հայերի դեմ հոխորտացող, թուրքերի դեմ կուչ եկող իշխանության խորհրդարան էր այս խորհրդարանը: Սա մեծ սխալ էր, որը, կարծում եմ, այս ընտրություններով պետք է շտկվի:

-Ընտրական օրենսգիրքը, այնուհետև՝ ընտրություններին առնչվող քրեական օրենսդրությունը փոխվեց առանց Ձեր խմբակցության մասնակցության: Բոյկոտո՞ւմ էիք, քաղաքական անհամաձայնությո՞ւն հայտնում:

-Ընտրական օրենսգիրքը փոխվեց առանց ընդդիմադիր ուժերի համաձայնության և, բնականաբար, եթե համաձայնություն չկա, չի կարող լինել նաև կողմ քվեարկություն կամ աջակցություն ընդամենը դակիչ մի պրոցեսի, որը հակասահմանադրական է: Սա ես ասում եմ վստահ, որովհետև սանկցիաները խստացնող հատվածները իրավական որոշակիությունից զուրկ են: Դրանք իրավակիրառ պրակտիկայում խնդիր են առաջացնելու:

Ինչ վերաբերում է ռեյտինգային ընտրակարգը վերացնելուն, դա արվում է, որովհետև առաջացել էր իրենց նշած ուսապարկերի խնդիրը, նրանք չէին կարողանալու տարածքներում մարդկանց աչքերին նայել: Շոգեքարշի պես, զուտ առաջին համարի հաշվին, փորձելու են նորից շատ ձայներ տանել: Քաղաքական դաշտ նոր դեմքեր բերելու ճանապարհը, որը ռեյտինգային ընտրակարգն էր, ըստ էության, փոխեցին: Այսինքն՝ այդ համակարգով ուղղակի պատգամավոր ընտրելու իրավունքից զրկեցին մեր ժողովրդին: Վաղ, թե ուշ՝ դա հետ է փոխվելու, որովհետև ներմուծված պարզ համամասնական համակարգը չի փոխվելու: Ընտրությունը ցույց կտա: Բայց արեցին այն, ինչ արեցին, հետևաբար եթե չկա համաձայնություն, եթե չկա կոնսենսուս, ինչպե՞ս էիք պատկերացնում ընդդիմության մասնակցությունը այդ պրոցեսին:

-Ձեր մի ելույթում Ռոբերտ Քոչարյանին և նախկին իշխանության մյուս ներկայացուցիչներին առաջարկեցիք մի կողմ քաշվել ու թույլ տալ, որ դուք հեռացնեք այս իշխանությանը: Ձեզ չլսեցին, ավելին, հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը ևս մասնակցելու է ընտրություններին: Ինչո՞ւ այսպես ստացվեց, ի՞նչ զարգացումներ են հնարավոր:

-Ես հիմա էլ պնդում եմ, որ Նիկոլ Փաշինյանի վերընտրությունը և ձայներ հավաքելը կախված է միայն ու միայն նախկին իշխանության ակտիվությունից: Չկա նախկին իշխանության ակտիվություն, չի կարող լինել Նիկոլ Փաշինյանի ռեյտինգ: Բուռն ու մեծ արձագանքով նախկին իշխանությունը պատրաստվում է այս պրոցեսին: Մինչ այդ ասում էին՝ ով այս պրոցեսին մասնակցի, դավաճան է, սա է, այն է, բացառում ենք Փաշինյանի կազմակերպած ընտրություններին մասնակցությունը: Այդ ուժերը հիմա հերթով հայտարարում են, որ մասնակցելու են ընտրություններին: Սա միայն օգուտ է ու աջակցություն Նիկոլ Փաշինյանին: Նախկիններն ամեն ինչ անելու են, որ նա վերընտրվի: Այս մասին ես Ազգային ժողովի ամբիոնից զգուշացրել եմ, և եթե հունիսի 20-ի տվյալներով Փաշինյանը լինի առաջին տեղում, իմացեք՝ ովքեր են մեղավորները, ովքեր են Նիկոլ Փաշինյանին վերարտադրողները: Դրա մեղավորը նախկին իշխանությունն է, որի դեմ պայքարով նա նորից առավելագույն ձայները հավաքելու շանս է ստանում: Կվերընտրվի՞, թե՞ ոչ, կխոսենք հունիսի 21-ին:

-Բոլորը կանխատեսում են, որ ընտրական պայքարը լինելու է Նիկոլ Փաշինյանի ու Քոչարյանի միջև. ինչու՞ պետք է ընտրողը ձեր քաղաքական ուժին ձայն տա:

-Բոլորը, այո, կանխատեսում են, թե, իբր, երկբևեռ ընտրություններ են լինելու: Այդպես է փաթեթավորվում ամբողջ մեդիայում, որովհետև, այսպես թե այնպես, մեդիան գտնվում է նախկին և գործող իշխանության տիրապետության տակ: Ուրեմն, ովքե՞ր պետք է մեզ ընտրեն: Ովքեր չեն ուզում, որ Նիկոլ Փաշինյանը վերընտրվի և չեն ուզում, որ նախկին իշխանությունը վերադառնա, նրանք մեր ընտրողներն են: Ինչո՞ւ, որովհետև այն բոլոր ռեֆորմները, որոնք խոստացել են հեղափոխությունից հետո, բայց չեն արել, մենք անելու ենք: Այն խստությունն ու կարգուկանոնը, որն անհրաժեշտ է երկրում, մենք բերելու ենք:

Մեզ ընտրելու են սկզբունքայնության համար, որը պահել ենք ու չենք տատանվել, չնայած երկու կողմի հարվածներին: Ընտրելու են մեր դասական քաղաքական վարքագծի համար, որը դրսևորել ենք: Մեզ ընտրելու են, որովհետև չենք հայհոյել մեր ընդդիմախոսներին, չենք կեղծել փաստերը, առանց փաստի՝ մարդկանց դավաճան, թուրքի ծնունդ, վիժվածք չենք ասել: Մեզ ընտրելու են, որովհետև մարդիկ ընտրում են ապագան, և ոչ թե մութ անցյալը և դժգույն ներկան: Մութ անցյալն ու դժգույն ներկան մերժելու համար պետք է ընտրել լուսավոր ապագան:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Օդեսայի մարզի վրա ռուսների հարձшկման հետևանքով առնվազն վեց մարդ է վիրավnրվել. Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայություն Պնոմ Պենում Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը Պուտինը հստակ պայման է դրել․ առանց դրա հրադադար չի քննարկվի Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի․ ինչ կլինի քաղաքացիների կուտակած գումարների հետ Ընդգծվել է Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման անհրաժեշտությունը. Փաշինյանը հանդիպել է Տոֆայի հետ Ձյուդոյի օլիմպիական հնգակի չեմպիոն Թեդի Ռիները որոշել է առաջադրվել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. Կա զոհ և վիրավոր Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել Մայամիի օդանավակայանում բեռնատար Boeing 767-ը բախվել է ուղևորատար Boeing 737-ին. կան տուժածներ Գիտակցում են, որ գնացքն արդեն հեռանում է․ Լավրովի կոշտ ուղերձը Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով առաջատար վեց երկրների թվում է Բահրեյնի ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են իրանական անօդաչու թռչող սարքերը SpaceX-ն առաջին անգամ կարողացել է մեխանիկական մանիպուլյատորներով բռնել Starship-ի վերին աստիճանը Զելենսկին այնքան երախտապարտ չէ, որքան ակնկալվում էր. Բայդեն Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բարեկենդան Հիսնակաց Պահոց տոնը Այսօրվանից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Նարեկ Նալբանդյանի «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և նրան ուղեկցող «Mercedes G»-ն տեղափոխել են Աբովյանի «գայի պոստ»․ նրա մոտ հայտնաբերվել է զենք Վթարային ջրանջատումներ՝ նոյեմբերի 15-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ո՞րքան պետք է վճարել Երևանում 24 ժամում կենսաչափական անձնագիր ստանալու համար (տեսանյութ) Մակրոն․ Ուկրաինան ՆԱՏՕ-ի հետ առանցքային դեր է խաղում Եվրոպայի անվտանգության ապահովման գործում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ին Ինչ է թաքցնում Մեծ կանիոնը․ գիտնականները բացատրել են առեղծվածային բացը Երկրի պատմության մեջ (լուսանկար) Շոտլանդիայում վերականգնել են հռոմեական կայսեր՝ ավելի քան 1 800 տարի առաջ ապամոնտաժված ոսկեզօծ արձանի տեսքը Գլխով առաջ․ նիդերլանդական ստարտափը ներկայացրել է վարորդի անսովոր նստեցմամբ հիպերքարի հայեցակարգ (լուսանկարներ) Սաուդյան Արաբիայում հայտնաբերել են որսի համար թույնի հնագույն կիրառման հնարավոր հետքեր՝ մոտ 125 հազար տարի առաջ (լուսանկար) Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնում ամերիկյան ՌՏԿ-ի վրա վեց անօդաչու թռչող սարքով հարձակման մասին Տղամարդը մահացել է բերանում ռումբի պայթյունից, որը քողարկված էր քաղցրավենիքի մեջ. ՀնդկաստանՓարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բшխումներ են տեղի ունեցել Մի տեղադրեք տոնածառ այս օրերին. Անհաջող ամսաթվեր, որոնք կփչացնեն ամբողջ Նոր տարին Ծեծկռտուք «Վայոց ձոր» ԲԿ-ում՝ բժիշկների և հիվանդի հարազատի միջև. Բժիշկներից մեկը ստացել է մարմնական վնասվածք Նոյեմբերի 16-22 շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշաններն են շահելու Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը Tesla-ն 29 990 դոլարով ինքնավար Cybercab է առաջարկել գնորդներին Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացքՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանԼավրովը ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է Պարսից ծոցում ստեղծված լարվածությունըԿանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցելԱպօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնասՂազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքըԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարումՈ՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. ԱյվազյանԲիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճըԻնչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցըԻտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համարՀայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայում
Ամենադիտված