Ռուսաստանը 330 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Ադրբեջան
ԱդրբեջանՌուս խաղաղապահ զորախումբը շարունակում է ապահովել ապրանքների տարանցումը այն տարածքների միջև, որոնք Ադրբեջանի վերահսկողության տակ են հայտնվել 2020 թվականի նոյեմբերից: Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից:
Սոցիալական նշանակության օբյեկտների և բնակելի շենքերի էներգետիկ և ջրամատակարարման համակարգերը վերականգնելու համար Մարդասիրական արձագանքման կենտրոնի ռուսական 16-րդ շարասյունը, որը բաղկացած է եղել 15 «Կամազ» մակնիշի ռազմական մեքենաներից և ուղեկցող մեքենաներից, անցել է Մատաղիս- Քարվաճառ երթուղով և շուրջ 330 տոննա բեռ է հասցրել Քարվաճառի շրջան:
ՌԴ ՊՆ-ից հայտնում են նաև, որ, ընդհանուր առմամբ, ռուս խաղաղապահների աջակցությամբ Ադրբեջան է առաքվել 3100 տոննա մարդասիրական օգնություն։ Նշվում է, որ օգնությունը ցուցաբերվում է 2020 թվականի նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ համաձայնագրի հիման վրա։