Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարը բացառում է խորհրդարանում իր աշխատանքի անցնելը
Քաղաքական
Բացառում եմ, որ աշխատեմ խորհրդարանում: Այս մասին մայիսի 6-ին «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցում ասաց էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը:
Սակայն նա չբացառեց, որ ապագայում կարող է շարունակել աշխատանքը Կառավարությունում:
Քերոբյանը կոչ արեց սպասել ընտրությունների արդյունքներին եւ նախարարների կաբինետի ձեւավորման հետագա գործընթացին:
«Ժամանակը կգա, կերեւա: Ամեն ինչ պարզ կդառնա ընտրություններից եւ նախարարների նոր կաբինետի ձեւավորումից հետո»,- հավելեց նախարարի պաշտոնակատարը:
Ակնկալվում է, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն հունիսի 20-ին:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից