Ադրբեջանը հունվար-ապրիլ ամիսներին Թուրքիայից գնել է 117,3 միլիոն դոլարի զենք․ Anadolu
Համաշխարհային Մամուլ2021 թվականի հունվար-ապրիլ ամիսների արդյունքներով՝ Ադրբեջանը երկրորդ տեղն է զբաղեցրել թուրքական զենքի գնումների հարցում, հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը: «Ըստ Թուրքիայի առևտրի նախարարության և Թուրքիայի արտահանողների ասամբլեայի՝ հունվար-ապրիլին Թուրքիայից պաշտպանական և ավիացիոն ապրանքների արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 47,7% -ով՝ կազմելով մինչև 949,744 մլն դոլար: Հիմնական գնորդը 2021-ի հունվար-ապրիլ ամիսներին Միացյալ Նահանգներն էին՝ 386,113 միլիոն դոլար (56% աճ)», - նշում է գործակալությունը: Ադրբեջանը երկրորդ հորիզոնականում է: Հունվար-ապրիլին այս երկիրը Թուրքիայից ռազմական արտադրանք է գնել 117,315 միլիոն դոլար արժողությամբ, ինչը 13,3 անգամ ավելի է, քան մեկ տարի առաջ: