Ադրբեջանում երկու ահաբեկիչ է ձերբակալվել
ԱդրբեջանԱդրբեջանում ձերբակալվել են երկու քաղաքացի` «Թալիբան» շարժմանը (արգելված Ռուսաստանի Դաշնությունում) մասնակցելու համար: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Հետաքննության արդյունքում պարզվել է, որ 2010-ի վերջին ձերբակալվածները լքել են Ադրբեջանը և անցել Իրան, իսկ այնտեղից էլ՝ ապօրինի կերպով Պակիստան, որտեղ մասնակցել են Հյուսիսային Վազիրիստանում և Օրակզայում «Թալիբանի» ենթակայության տակ գտնվող «Սալադին» զինված խմբավորմանը:
Նշվում է, որ ձերբակալվածներից երկուսն էլ խոստովանել են իրենց հանցավոր գործողությունները: