Ադրբեջանում ինքնասպան է եղել սահմանապահ ծառայության ժամկետային զինծառայող
Ադրբեջան
Ադրբեջանի Զագաթալայում տեղակայված զորամասում ինքնասպան է եղել Պետական սահմանապահ ծառայության զինծառայող Իբրահիմ Դուլիևը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության ղեկավարի տեղակալ Արազ Մամեդովը մեկնել է դեպքի վայր:
Ռազմական դատախազությունը քննություն է իրականացնում 2003թ. ծնված զինծառայողի ինքնասպանության դեպքի առնչությամբ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)