Փաշինյանին ուղեկցող ավտոմեքենայի մասնակցությամբ վթարի հետեւանքով տուժած 2 քաղաքացիները գտնվում են հետազոտման փուլում
Բլոգոսֆերա
Երեւան քաղաքի Վազգեն Սարգսյան-Խորենացի փողոցների խաչմերուկում Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոմեքենայի մասնակցությամբ այսօր՝ մայիսի 10-ին, տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով տուժած 2 քաղաքացիները գտնվում են հետազոտման փուլում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոցի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը։
«Սյսօր՝ Երեւանում, ԱԳՆ շենքի հարակից տարածքում տեղի ունեցած վթարի հետեւանքով տուժած 2 քաղաքացիներ տեղափոխվել են Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Ներկա պահին քաղաքացիները գտնվում են հետազոտման փուլում, լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրենք քիչ ուշ»,- գրել է նա։
Նշենք, որ ավտովթարը տեղի է ունեցել «Nissan» եւ «Mercedes» մակնիշի ավտոմեքենաների միջեւ։ «Nissan» մակնիշի ավտոմեքենան էլ Փաշինյանին ուղեկցող ավտոմեքենաներից է։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից