Ովքե՞ր են եղել ՀՀ լավագույն ԱԳ նախարարները․ Սուրեն Սարգսյանը «մինի հարցում» է արել
Բլոգոսֆերա
«ԱԳ նախարարի էֆեկտիվությունը չափելի է երկրի ղեկավարի արտաքին քաղաքական ադեկվատությամբ։
Եթե պետության ղեկավարն արտաքին քաղաքական հստակ տեսլական և սկզբունքայնություն ունի, ամուր կանգնած է ԱԳ նախարարի թիկունքին, ապա նախարարը չի կարող տապալվել, և հակառակը՝ տապալված ղեկավարը չի կարող չտապալել արտաքին քաղաքականությունը:
Վերջին մինի հարցմանս մասնակցած մարդիկ կարծում են, որ ՀՀ լավագույն ԱԳ նախարարներ են եղել.
1. Տեր-Պետրոսյանի ԱԳ նախարարներ 5,
2. Ռոբերտ Քոչարյան ԱԳ նախարար 42,
3. Սերժ Սարգսյանի ԱԳ նախարար 48,
4. Նիկոլ Փաշինյանի ԱԳ նախարարներ 0։
Հ. Գ. Տեր-Պետրոսյանի մասով որոշակի սուբյեկտիվություն կա: Նախ մարդիկ նրա 3 ԱԳ նախարարներին լավ չեն հիշում, հետո հաշվի առնենք, որ հենց Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին էր հիմնադրվում մեր արտաքին քաղաքականությունը:
Ինչ վերաբերում է Նիկոլին, ապա տապալված ղեկավարի նախարարները, ինչպես արդեն նշեցի չեն կարող չտապալվել»:
ԱԳ նախարարի էֆեկտիվությունը չափելի է երկրի ղեկավարի արտաքին քաղաքական ադեկվատությամբ Եթե պետության ղեկավարն արտաքին...
Posted by Suren Sargsyan on 2021 թ. մայիսի 10, երկուշաբթի


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից