Պաղեստինցի արմատականները Գազայի հատվածից վերսկսել են Իսրայելի հարավի հրթիռակոծումը
Աշխարհ
Մայիսի 17-ին օդային տագնապի շչակաները կրկին հնչում են Իսրայելի հարավի Բեեր Շեւա քաղաքում՝ բնակիչներին ազդարարելով Գազայի հատվածից նոր հրթիռակոծումների մասին, հաղորդել Է բանակային մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Բեեր Շեւա քաղաքում եւ դրա շրջակայքում հնչում են հակաօդային պաշտպանության շչակները»,- ասված Է զինվորականների հայտարարության մեջ: Պաղեստինցի արմատականները մայիսի 10-ից Գազայի հատվածից 3 100 հրթիռ են արձակել Իսրայելի քաղաքների վրա, դրանցից 450-ն ընկել եւ պայթել Է հենց պաղեստինյան միջատարածքում՝ չանցնելով սահմանը, հակաօդային պաշտպանության «Երկաթե գմբեթ» համակարգը կալանել Է 1 210 արկ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն