Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանին է ներկայացվել հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը
Բլոգոսֆերա
Մայիսի 19-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանին։ Այս մասին տեղեկանում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:
Հանդիպման ընթացքում դեսպանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության սահմանին Ադրբեջանի վերջին սադրանքների հետևանքով ստեղծված իրավիճակը և շնորհակալություն հայտնել Ֆրանսիային այդ հարցում արտահայտած հստակ դիրքորոշման և Հայաստանին ցուցաբերած ամուր աջակցության համար։
Անդրադարձ է կատարվել նաև հայ-ֆրանսիական երկկողմ համագործակցության ընթացիկ հարցերին։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից