Հարգելի ընդդիմությու՛ն, բավական է հավաքել ժողովրդին և արդեն հազարերորդ անգամ բացատրել, որ նա մոլագար, դահիճ, տգետ, չտես կամ չգիտեմ էլ ինչ է. Հակոբյան
Բլոգոսֆերա
Հարգելի ընդդիմությու՛ն, բավական է հավաքել ժողովրդին և նոյեմբերի 10-ից սկսած մարդկանց արդեն հազարերորդ անգամ բացատրել, որ նա մոլագար, դահիճ, տգետ, չտես, փնթի, նախկինում գործարարների և քաղաքական գործիչների դեմ փողով հոդվածներ գրող կամ փողատերից շանտաժով փող կորզող, գործականլ-հողատու, շիզոֆրենիկ-վիժվածք կամ չգիտեմ էլ ինչ է և գործն ավարտված համարել։ Այս մասին Ֆեյսբուքի էջում այսպիսի գրառում է արել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը.
«Ընդդիմությանը...
Հարգելի ընդդիմությու՛ն, բավական է հավաքել ժողովրդին և նոյեմբերի 10-ից սկսած մարդկանց արդեն հազարերորդ անգամ բացատրել, որ նա մոլագար, դահիճ, տգետ, չտես, փնթի, նախկինում գործարարների և քաղաքական գործիչների դեմ փողով հոդվածներ գրող կամ փողատերից շանտաժով փող կորզող, գործականլ-հողատու, շիզոֆրենիկ-վիժվածք կամ չգիտեմ էլ ինչ է և գործն ավարտված համարել...
Այն պահից, երբ նրա հրահանգով շրջափակեցին դատարանները, երբ ձեր իսկ բնորոշմամբ բազմաբովանդակ այս կերպարը շարունակաբար սկսեց ոտքերը մաքրել ՀՀ սահմանադրության, ԱԺ-ի և պետական մյուս կառույցների վրա՝ այդ պահից ժողովրդի կողմից իրականացվող կամ իրականացվելիք ցանկացած քայլ վիժվածքին ու ուսապարկերին իրենց կաբինետներից դուրս շպրտելու համար՝ սահմանադրական է, ինչի իրավունքը տրված է անհատին և հավաքականությանը նաև միջազգային նորմերով։
Հորդորս, եթե կուզեք՝ խնդրանքս. երբ կազմակերպում եք որևէ միջոցառում-հանրահավաք, եթե այն չի ավարտվում իշխանությունների պահվածքին համարժեք քայլերով և հստակ գործողություններով, մի՛ք նախաձեռնեք... Այլապես՝ նման միջոցառումները հիասթափեցնում են մարդկանց, հարվածում ընդդիմության հեղինակությանը, ավելի «դուխավորում» ձեր իսկ կողմից վերը բնութագրածին...»։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից