Սեռափոխությունից հետո դերասան Էլիոթ Փեյջը կիսվել է թոփլես լուսանկարով
ԱյլԱմերիկացի դերասան Էլիոթ Փեյջը, ով հայտնի է «Իքս մարդիկ», «Սկիզբ», «Ջունո» ֆիլմերում իր դերերով, առաջին անգամ ներկայացել է թոփլես` ցուցադրելով սեռափոխության արդյունքը:
Ավելի վաղ Օփրա Ուինֆրիին տված հարցազրույցում դերասանը խոստովանել էր, որ չի կարողանում իրեն նայել հայելու մեջ: Նա նշել էր, որ իր մարմինը չի համապատասխանում իր զգացմունքներին, այդ պատճառով էլ որոշել է վիրահատության դիմել:
Աստղի խոսքով` դեռ մանկուց է հասկացել, որ ինքն աղջիկ չէ: Եվ ահա 2020 թվականին դերասանուհին հայտարարեց, որ ինքն այլևս տրանսգենդեր տղամարդ է:
Դրանից հետո նա սկսել է հորմոնալ թերապիա անցնել, իսկ ավելի ուշ դիմել է կրծքի հեռացման վիրահատության: