Սահմանին այս լարվածության պատճառը Հայաստանում նախընտրական քարոզարշավն է․ Բայրամով
ԱդրբեջանԱդրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ ադրբեջանահայկական սահմանին սահմանազատման գործընթացի շուրջ լարվածություն ստեղծելու փորձեր արվում են հենց Հայաստանի ներքաղաքական իրավիճակի պատճառով: «Ադրբեջան-Հայաստան սահմանի սահմանազատման շուրջ Հայաստանի պահվածքը նախընտրական շրջանի պատճառով է, դա հաստատ է»,-ասել է Բայրամովը։
Նրա խոսքով՝ «Հայաստանում քաղաքական ուժերը փորձում են օգտագործել այս իրավիճակը նախընտրական քարոզարշավում իրենց ընդդիմախոսներին հարված հասցնելու համար»:
«Ընդհանուր առմամբ՝ մենք այդ միտումը համարում ենք հարված եռակողմ հայտարարությանը և տարածաշրջանում կայունության իրագործմանը», - ասել է նա: