Լևոն Տեր-Պետրոսյանը խոսել է Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ իր հարաբերությունների մասին
Քաղաքական
Հանրային հեռուստաընկերության եթերում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ նորմալ հարաբերություններ ունի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
Տեր-Պետրոսյանը Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասաց, որ եթե մյուս նախագահները ևս գան հարցազրույցի, ապա իր կողմից թող բարևներ փոխանցեն նրանց:
«Մենք շփվում ենք, այդ տոները, ժապավեն կտրելը, այդպիսի բաներ շատ են անում, բայց դա ավելի է զզվեցնում ժողովրդին: Մենք նորմալ երկու-երեք անգամ հանդիպեցինք, Արկադի Ղուկասյանը, Բակոն (Բակո Սահակյան-խմբ.), Սերժը (Սերժ Սարգսյան-խմբ.), ես: Ես ոչ մի խնդիր չունեմ... ես հիվանդացա, Ռոբերտը (Ռոբերտ Քոչարյան-խմբ.) զանգեց, առողջությանս մասին հետաքրքրվեց, ինքն էր հիվանդացել, ես էի զանգահարել, ի՞նչ կա, մարդկային հարաբերությունները պահպանվում են»,- նշեց նա:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից