Փաշինյանը Քոչարյանի հոգեզավակն է. երկուսն էլ բառացիորեն նույն սուտն են ասում․ Զուրաբյան
Հայկական Մամուլ«Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ կապված առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, ու նրան անվանել «Ռոբերտ Քոչարյանի հոգեզավակ»։
«Հենց նոր մեծն պատուհաս Նիկոլ Փաշինյանը ասեց հետևյալը. «Լևոն Տեր-Պետրոսյանի պատկերացումը Ղարաբաղն Ադրբեջանին տալն էր»:
Բա որ ասում ենք՝ սա Ռոբերտ Քոչարյանի հոգեզավակն է. երկուսն էլ բառացիորեն նույն սուտն են ասում ու նույն քարոզչությունը տանում», - գրել է ՀԱԿ փոխնախագահը, ապա շարունակել՝ նշելով, որ «իրականը գտեն այս հղմամբ»։
Գրառմանը կից Զուրաբյանը հրապարկել է «Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ հիմնադրամ»-ի կայքում հրապարակված իր «Ճշմարտությունը սրբխեչի ուլ չի, որ էդքան հեշտ մատաղ անեք, կամ` ճշմարտությունը խաղաղ բանակցությունների մասին - 2» վերտառությամբ հոդվածը, որն առնչվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններին։
Հրապարակված հոդվածը՝ այստեղ։