«Դա միակ տեղն է, որտեղ կան աշխատանքային նրբություններ». Փաշինյանը՝ Սյունիքի ճնապարհների եւ ռուսական պոստերի մասին
Քաղաքական
Ասում են՝ գաղտնի պայմանավորվածություններ կան, գաղտնի փաստաթղթեր կան. ոչ մի բան էլ չկա. Եթե կա ինչ-որ պայմանավորվածություն, կոնկրետ Սյունիքի հետ կապված՝ ճանապարհներ, ռուսական պոստեր, դրանց մասին ես բաց ասել եմ: Այս մասին, այսօր՝ մայիսի 28-ին, Աջափնյակ վարչական շրջանի Քաղաքացիական պայմանագիր կուսակցության համակիրների հետ հանդիպման ժամանակ նշեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Դա միակ տեղն է, որտեղ կան աշխատանքային նրբություններ, բայց ես այդ ամենը բանավոր ասել եմ: Այսօր մարդիկ, նույն Մեղրիում, ինչ-որ սադրիչների խմբով մեզ փորձում են մեղադրել իբր Մեղրիի միջանցք տալու մեջ եւ պաշտպանում են այն քաղաքական ուժին, որը Մեղրիի շրջանը Ադրբեջանին հանձնելու հարցը 1999-ին դրել է Հայաստանի ԱԽ խորհրդի նիստում:
Մեզ ասում են՝ հերիք է նախկիններին մեղադրեք, էսօր պարզվում է՝ իրենք են մեզ մեղադրում: Հիմա էլ իմանում ենք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը զանգում են իրար, ասում են՝ ո՞նց ես, ի՞նչ ես, Ռոբերտ ջան, Լեւոն ջան: Կարո՞ղ է այդ կապը միշտ է եղել, չենք իմացել: Մարտի 1-ին ասում էիր՝ թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի, հետո զանգում ասում էր՝ Ռոբերտ ջան, ես տենց ասում եմ, բայց դու տես ուրիշ ում ես կարում ինչ անես: Էս ի՞նչ է»,-ասաց Փաշինյանը»:
Նա հայտարարեց, որ ինքը գնալու է պատերազմը բացառելու ճանապարհով. «Ես գնալու եմ այն ճանապարհով, որ մեր ժողովրդի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացվի: Ես սա ասում եմ բաց: Թող մյուսներն ասեն, թե ինչ էին անելու այս իրավիճակում: Մենք չպետք է վախենանք ոչ մի բանից, այո մեր երկրի պարիսպները պետք է գծենք»,-հավելեց Փաշինյանը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից