Նարեկ Նալբանդյանի «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և նրան ուղեկցող «Mercedes G»-ն տեղափոխել են Աբովյանի «գայի պոստ»․ նրա մոտ հայտնաբերվել է զենք Վթարային ջրանջատումներ՝ նոյեմբերի 15-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ո՞րքան պետք է վճարել Երևանում 24 ժամում կենսաչափական անձնագիր ստանալու համար (տեսանյութ) Մակրոն․ Ուկրաինան ՆԱՏՕ-ի հետ առանցքային դեր է խաղում Եվրոպայի անվտանգության ապահովման գործում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ին Ինչ է թաքցնում Մեծ կանիոնը․ գիտնականները բացատրել են առեղծվածային բացը Երկրի պատմության մեջ (լուսանկար) Շոտլանդիայում վերականգնել են հռոմեական կայսեր՝ ավելի քան 1 800 տարի առաջ ապամոնտաժված ոսկեզօծ արձանի տեսքը Գլխով առաջ․ նիդերլանդական ստարտափը ներկայացրել է վարորդի անսովոր նստեցմամբ հիպերքարի հայեցակարգ (լուսանկարներ) Սաուդյան Արաբիայում հայտնաբերել են որսի համար թույնի հնագույն կիրառման հնարավոր հետքեր՝ մոտ 125 հազար տարի առաջ (լուսանկար) Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնում ամերիկյան ՌՏԿ-ի վրա վեց անօդաչու թռչող սարքով հարձակման մասին Տղամարդը մահացել է բերանում ռումբի պայթյունից, որը քողարկված էր քաղցրավենիքի մեջ. Հնդկաստան Փարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բшխումներ են տեղի ունեցել 

Փաշինյանը քավության նոխազ է սարքում նախարարներին. Коммерсантъ

Հայկական Մամուլ

Ռուսական «Կոմերսանտ» պարբերականը հոդված է հրապարակել, որում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին: Հոդվածում մասնավորապես ասվում է, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակն արագորեն սրվում է: Հինգշաբթի գիշերը ադրբեջանական զինուժը գերեվարել է 6 հայ զինծառայողի՝ նրանց որակելով «դիվերսանտներ»: Երևանը մեղադրել է ադրբեջանական կողմին հայկական տարածքում մարդկանց առևանգելու համար: Նիկոլ Փաշինյանը կրկին հայտարարել է, որ սրացումը հնարավոր չէ դադարեցնել առանց արտաքին միջամտության. նա առաջարկել է սահմանին դիտորդներ տեղակայել Ռուսաստանից կամ Մինսկի խմբի համանախագահ հանդիսացող ցանկացած այլ երկրից: Շուտով պարզվել է, որ նույնիսկ կառավարության ոչ բոլոր անդամներն են կիսում Փաշինյանի դիրքորոշումը. երեկոյան հետևել է Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանի հրաժարականը:

Ըստ ՀՀ ՊՆ-ի՝ 6 զինծառայող գերեվարվել է «սահմանից 800 մետր հեռավորության վրա ինժեներական աշխատանքներ իրականացնելիս»: Դեպքը տեղի է ունեցել Հայաստանի Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի շրջանում, որը սահմանակցում է Արցախի Քարվաճառի շրջանի հետ:

Աղբյուրը նկատում է, որ մինչ վերջերս այս սահմանը ձևական էր. Քարվաճառի շրջանը գտնվում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) վերահսկողության տակ: Այնուամենայնիվ, այժմ սահմանի այս հատվածը դարձել է գրեթե ամենալարվածը ՝ Սյունիքի հետ հավասար, որտեղ մի քանի շաբաթ շարունակվում է երկու երկրների զորքերի դիմակայությունը:

Մայիսի 25-ին, ըստ Երևանի, սահմանին սպանվել է 32-ամյա սերժանտ: Ադրբեջանում պնդում են, որ նա մահացել է ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով: Նոր, պոտենցիալ շատ ավելի պայթյունավտանգ դեպքը իրավիճակն էլ ավելի է շեղում սրման ուղղությամբ, գրում է «Կոմերսանտ»-ը:

«6 հայ զինծառայող առևանգվել է Հայաստանի տարածքից, ոչ թե գերի է վերցվել: Դա արվել է Հայաստանի ինքնիշխան տարածքում, որտեղ նրանք սահմանի կարգավորման, սահմանային տարածքի ականապատման աշխատանքներ են իրականացրել»,-կառավարության նիստում ասել է Նիկոլ Փաշինյանը: Աղբյուրը հատկանշական է համարում, որ նույն «առևանգում» եզրույթն օգտագործվել է նաև Հայաստանի դատախազությունը, որը քրեական գործ է հարուցել:

Հայաստանի Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Էդուարդ Ասրյանը, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ «ադրբեջանցի զինվորների ընդհանուր թիվը Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում չի գերազանցում 1000-ը»: Նա խոստովանել է, որ «եթե ուժի դիմելու որոշում կայացվի, նրանք կոչնչացվեն», բայց մինչ այժմ փորձում են խնդիրը լուծել դիվանագիտական ճանապարհով: Գեներալ Ասրյանը վստահություն է հայտնել առ այն, որ ռազմական բախման դեպքում հայկական զորքերը կհաղթեն. «Մենք նրանց շրջապատել ենք 3 կողմից, նրանց մատակարարման ուղիները մեր հսկողության տակ են, իսկ անձնակազմը՝ մեր նշանառության տակ»: Գեներալը հստակեցրել է, որ ի սկզբանե Ադրբեջանին ընդամենը 1 ժամ էր տրվել ռազմագերիներին վերադարձնելու համար, բայց այնուհետև Ստեփանակերտի ռուս խաղաղապահները կապվել են հայկական կողմի հետ, ուստի Երևանում հրաժարվել են կտրուկ քայլերից:

Աղբյուրը նկատում է, որ Ադրբեջանի իշխանությունների մոտ, ինչպես սովորաբար է լինում, կտրուկ հակադարձ պատկերացում է տեղի ունեցածի վերաբերյալ, նրանք գերեվարված անձանց համարում են «դիվերսիոն խմբերի մի մաս»:

«Դեպքն իսկապես ուներ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքական հարթություն: Օրինակ՝ Փաշինյանը և «Իմ քայլը» դաշինքի իր համախոհները զերծ չեն մնացել երկրի դաշնակիցների, մասնավորապես ՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քննադատությունից, որին նախկինում Երևանը դիմել էր օգնության խնդրանքով (բայց այն դեռևս չի ստացել): Փաշինյանը հայտարարել է, որ ինքը դժգոհ է այս կազմակերպությունում որոշումներ կայացնելու արագությունից: Իսկ սահմանին տեղի ունեցած միջադեպի լուրից հետո, խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը գործընկերներին կոչ է արել «հստակ արձագանքել Ադրբեջանի անթույլատրելի գործողություններին». «Մենք ակնկալում ենք, որ ՀԱՊԿ-ը կարձագանքի անհապաղ. արձագանքի դանդաղեցումը կամ բացակայությունն է, որ հանգեցնում է նման իրադարձությունների»,-ասել էր Մակունցը:

Համակրանքը Փարիզի հանդեպ, որը նախկինում խոսել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայ-ադրբեջանական սահմանի հարցը բարձրացնելու հնարավորության մասին, իսկապես աճում է և գրեթե հավասարվել է Ռուսաստանի հանդեպ համակրանքին:

Օրինակ, Հայաստանում Gallup International-ի գործընկեր MPG ընկերության վերջին հարցման համաձայն, մայիսի 18-ից 21-ն ընկած ժամանակահատվածում հարցվածների 38,3%-ն ասել է, որ ակնկալում է Ռուսաստանի աջակցությունը, 31,3%-ը`Ֆրանսիայի, 23,8%-ը կարծում է, որ ԱՄՆ-ն կաջակցի իրենց, իսկ 11,4%-ը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը: ՀԱՊԿ-ն այս ցուցակում միայն 5-րդն է՝ 7,2% ցուցանիշով:

Այսպես թե այնպես, դե-ֆակտո, առաջացած ճգնաժամը, ամենայն հավանականությամբ, կկարգավորվի Մոսկվայում: Հենց այնտեղ էր հինգշաբթի օրը գտնվում ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը»,-գրում է աղբյուրը:

Միևնույն ժամանակ, Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հեռախոսազրույց է ունեցել Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ: «Ռուսական կողմը վերահաստատել է իր կոչը կողմերին բանակցությունների ընթացքում խաղաղ ճանապարհով լուծել բոլոր առաջացող խնդիրները: Ռուսաստանը պատրաստ է շարունակել հնարավոր աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,-ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության տեքստում:

Դեռ դժվար է ասել, թե ինչպիսի փոխզիջման կարող են գալ կողմերը, որոնք կրկին հայտնվել են ռազմական բախման եզրին:

Բայց Փաշինյանը, որը հինգշաբթի օրը անձամբ է այցելել Կութ գյուղ և հեռադիտակով ուսումնասիրել է սահմանը, արդեն հայտարարել է իր ծրագրի մասին: Ելույթ ունենալով երկրի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստում ՝ նա ադրբեջանական կողմին առաջարկել է անհապաղ հետ քաշել ստորաբաժանումները իրենց նախնական դիրքեր և պատրաստ է նույնը հանձնարարել իր զինվորականներին: Իրավիճակը տեղում վերահսկելու համար նա առաջարկել է դիտորդներ տեղակայել Ռուսաստանից կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ հանդիսացող այլ երկրից (այսինքն՝ ԱՄՆ-ից կամ Ֆրանսիայից): Դրանք պետք է օգնեն հստակեցնել, թե որտեղով է անցնում սահմանագիծը: Ամփոփելով՝ Փաշինյանը նշել է, որ եթե Ադրբեջանը վստահ է իր ճշմարտացիության մեջ, ապա պետք է համաձայնի այս ծրագրին:

Ճիշտ է, նույնիսկ Հայաստանի ղեկավարության ոչ բոլոր ներկայացուցիչներն են վստահ Նիկոլ Փաշինյանի ճշմարտացիության մեջ: Ծրագրի հրապարակումից մի քանի ժամ անց հայտարարվել է, որ հրաժարական է ներկայացրել Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը, որն այս պաշտոնը զբաղեցնում էր 2020 թվականի նոյեմբերից:

Պաշտոնապես այս քայլի պատճառների մասին չեն տեղեկացրել: Սակայն «Կոմերսանտի» տեղեկացված զրուցակիցը Հայաստանի պետական կառույցներում դա կապել է Նիկոլ Փաշինյանի վերջին գործողությունների հետ: Իսկ քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը, քննարկելով կամավոր պաշտոնանկության հնարավոր պատճառները, նշել է. «Փաշինյանը քավության նոխազ է սարքում նախարարներից. նա նրանց գործողության ազատություն չի տալիս, բայց ձախողման դեպքում ամբողջ մեղքը բարդում է նրանց վրա»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նարեկ Նալբանդյանի «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և նրան ուղեկցող «Mercedes G»-ն տեղափոխել են Աբովյանի «գայի պոստ»․ նրա մոտ հայտնաբերվել է զենք Վթարային ջրանջատումներ՝ նոյեմբերի 15-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ո՞րքան պետք է վճարել Երևանում 24 ժամում կենսաչափական անձնագիր ստանալու համար (տեսանյութ) Մակրոն․ Ուկրաինան ՆԱՏՕ-ի հետ առանցքային դեր է խաղում Եվրոպայի անվտանգության ապահովման գործում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ին Ինչ է թաքցնում Մեծ կանիոնը․ գիտնականները բացատրել են առեղծվածային բացը Երկրի պատմության մեջ (լուսանկար) Շոտլանդիայում վերականգնել են հռոմեական կայսեր՝ ավելի քան 1 800 տարի առաջ ապամոնտաժված ոսկեզօծ արձանի տեսքը Գլխով առաջ․ նիդերլանդական ստարտափը ներկայացրել է վարորդի անսովոր նստեցմամբ հիպերքարի հայեցակարգ (լուսանկարներ) Սաուդյան Արաբիայում հայտնաբերել են որսի համար թույնի հնագույն կիրառման հնարավոր հետքեր՝ մոտ 125 հազար տարի առաջ (լուսանկար) Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնում ամերիկյան ՌՏԿ-ի վրա վեց անօդաչու թռչող սարքով հարձակման մասին Տղամարդը մահացել է բերանում ռումբի պայթյունից, որը քողարկված էր քաղցրավենիքի մեջ. ՀնդկաստանՓարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բшխումներ են տեղի ունեցել Մի տեղադրեք տոնածառ այս օրերին. Անհաջող ամսաթվեր, որոնք կփչացնեն ամբողջ Նոր տարին Ծեծկռտուք «Վայոց ձոր» ԲԿ-ում՝ բժիշկների և հիվանդի հարազատի միջև. Բժիշկներից մեկը ստացել է մարմնական վնասվածք Նոյեմբերի 16-22 շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշաններն են շահելու Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը Tesla-ն 29 990 դոլարով ինքնավար Cybercab է առաջարկել գնորդներին Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացքՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանԼավրովը ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է Պարսից ծոցում ստեղծված լարվածությունըԿանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցելԱպօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնասՂազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքըԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարումՈ՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. ԱյվազյանԲիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճըԻնչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցըԻտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համարՀայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահՏեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնիցՌԴ-ում տղամարդը արջին շփոթել է մարդու հետ և նրանից ծխախոտ է խնդրելՄահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ ՄալխասյանըԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համարՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովինCondé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկումՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտներիԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իՏիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026թ–ի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոնԻրանի ՀՕՊ-ը Քեշմ կղզում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարքԲուլղարիան այլևս Ուկրաինային զենք չի տրամադրի սեփական պաշարներից․ վարչապետ ՌադևՄոսկվան պայմաններ չի դնի Եվրոպայի բանակցային խմբի համար. ՊեսկովԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելՓաշինյանն ու Հնդկաստանի արտգործնախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների շուրջ
Ամենադիտված