Կոլումբիայում ցուցարարները սպանել են երկու մարդու գնդակահարած ոստիկանին
ԱշխարհԿոլումբիայի Կալի քաղաքում ցուցարարները սպանել են ոստիկանի, ով կրակ է բացել ցուցարարների վրա և գնդակահարել երկու մարդու: Ինչպես հայտնի է, քաղաքում մեկ ամիս շարունակ հակակառավարական ցույցեր են, և իրավապահների ու ցուցարարների միջև տեղի են ունենում ամենադաժան բախումներ: Նոր հակակառավարական ցույցերի ֆոնին տեղի իշխանությունները քաղաքում արդեն հինգ պարետային ժամ են մտցրել:
Բողոքի ցույցերի կազմակերպիչները հրապարակավ մերժում են բռնության բոլոր ձևերը և դրանք հայտարարում են խաղաղ երթեր, բայց բազմաթիվ արմատականներ միացել են երթերին: Նրանք վանդալիզմ են իրականացնում և հարձակվում են ոստիկանության վրա: Կոլումբիայի Պաշտպանության նախարարությունը մեղադրում է Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերին և Ազգային ազատագրական բանակին, որոնք, դեպարտամենտի ղեկավարի խոսքով, ձգտում են ապակայունացնել իրավիճակը որոշակի տարածաշրջաններում: Կոլումբիայի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ դատապարտում է ցույցերի ընթացքում տեղի ունեցած բռնությունները: