ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները բարելավելու ցանկության մասին
Աշխարհ
ՆԱՏՕ-ն ցանկանում է բարելավել հարաբերությունները դաշինքի անդամ երկրների հարևան Ռուսաստանի Դաշնության հետ: Այս մասին մամուլի ասուլիսին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք ցանկանում ենք բարելավել հարաբերությունները մեր հարևան Ռուսաստանի հետ: Եվ նույնիսկ եթե չկարողանանք բարելավել դրանք, ապա պետք է վարենք երկխոսություն, որն էլ ավելի կարևոր է, երբ հարաբերությունների բարդ են»,-ասել է նա:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ Ռուսաստանի հետ երկխոսությունն անհրաժեշտ է՝ «թափանցիկությունն ապահովելու և վտանգավոր միջադեպերը կանխելու համար»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն