British Petroleum-ը ներդրումներ կանի Արցախի` Ադրբեջանին անցած տարածքներում
Աշխարհ
Բրիտանական British Petroleum ընկերությունը մտադիր է արևային էլեկտրակայան կառուցել Արցախի` Ադրբեջանի վերահոսկողության տակ անցած տարածքներում, ասված է Ադրբեջանի էներգետիկայի նախարարության հայտարարության մեջ:
Էներգետիկայի նախարարությունը և BP-ն հինգշաբթի օրը համաձայնագիր են ստորագրել Կովսական-Ջրական (Զանգելան-Ջաբրայիլ) հատվածում 240 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայանի կառուցման նախագծի գնահատման և իրականացման գործում համագործակցության առնչությամբ:
Նախարարությոնից հայտնում են, որ համաձայնագրով համագործակցությունը ներառում է արևային էներգիայի նախագծի տեխնիկական և առևտրային գնահատում, կայանի նախագծում, ֆինանսավորման ապահովում և վերջնական ներդրումային որոշման կայացում:
Համապատասխան գործողություններն իրականացնելու համար նախատեսվում է նաև ստեղծել «Ղեկավարող հանձնաժողով»:
«Հաջորդ տասնամյակի ընթացքում BP-ն մտադիր է զգալիորեն ավելացնել իր ներդրումները վերականգնվող էներգետիկայի ոլորտում ամբողջ աշխարհում և ուսումնասիրում է հնարավորությունները այն վայրերում, որտեղ արդեն հաստատել է երկարաժամկետ և հաջող գործընկերություն», - ասել է Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի գծով BP-ի տարածաշրջանային նախագահ Գերի Ջոնսը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ