Չեխիայի Առողջապահության նախարարությունն արգելել է մեկնել Ռուսաստան
Աշխարհ
Չեխիայի Առողջապահության նախարարությունը արգելել է կորոնավիրուսի ծայրահեղ վտանգ ունեցող երկրներ, այդ թվում՝ Ռուսաստան ճանապարհորդությունը հուլիսի 1-31-ը ընկած ժամանակահատվածում: «Հուլիսի 1-31-ը ընկած ժամանակահատվածում Առողջապահության նախարարությունն արգելում է հանրապետությունում մշտապես բնակվող Չեխիայի բոլոր քաղաքացիներին և օտարերկրացիներին այցելել երկրներ, որոնք ունեն SARS-Cov-2 կորոնավիրուսի նոր մուտացիաների COVID-19 հիվանդության ծայրահեղ ռիսկ: Արգելքը չի տարածվում այդ երկրների քաղաքացիների վրա, ինչպես նաև այն ուղևորությունների, որոնք հետաձգվել չեն կարող և պետք է նախապես հայտարարվեն Չեխիայի արտաքին գործերի նախարարությունում», - ասված է Առողջապահության նախարարության կարգադրության մեջ: Ռուսաստանից բացի՝ այդ երկրների ցանկում ներառված են Հնդկաստանը, Բրազիլիան, Նեպալը, Պարագվայը, Թունիսը, Պերուն և մի շարք այլ երկրներ: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, կարգադրության մեջ նշվում է, որ հունիսի 25-ից այնտեղ նկատվում է կորոնավիրուսի դեպքերի նկատելի աճ։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն