Թալիբանի պատվիրակությունը ժամանել է Մոսկվա
Աշխարհ
«Թալիբանի» (Ռուսաստանում արգելված ահաբեկչական կազմակերպություն) քաղաքական գրասենյակի պատվիրակությունը բանակցությունների համար ժամանել է Մոսկվա: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով շարժման պաշտոնական ներկայացուցիչ Սուհեյլ Շահինին հղումով:
«Պատվիրակությունն այսօր առավոտյան ժամանել է Մոսկվա: Այցը կտեւի երկու օր», - նրա խոսքերը մեջբերում է գործակալությունը:
Նշվում է, որ ավել վաղ հայտնի է դարձել, որ բանակցություններ են սկսվել թալիբների և աֆղանական իշխանությունների միջև:
Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Աֆղանստանում իրավիճակը վատթարանում է: Նախարարը դա կապել էր երկրից ամերիկյան զորքերի դուրսբերման հետ: Մոսկվան հայտարարել է, որ շարունակելու է կատարել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ներքո ստանձնած պարտավորությունները և ամեն ինչ անելու է ագրեսիան ճնշելու համար:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ