Թալիբները հայտարարել են, որ չեն հարձակվի աֆղանա-տաջիկական սահմանի վրա
Աշխարհ
Աֆղանստանում գործող «Թալիբան» շարումը մտադիր չէ հարձակում իրականացնել տաջիկա-աֆղանական սահմանի ուղղությամբ: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել են շարժման քաղաքական ներկայացուցչությունից:
«Իհարկե, մենք չենք հարձարկվի Տաջիկստանի և Աֆղանստանի միջև սահմանին: Վստահեցնում ենք ռուսական կողմին, որ մեր քաղաքականությունը հարձակումներով պայմանավորված չէ»,- ասել է նա:
Պատվիրակությունը Մոսկվայում հաստատել է, որ չի ձգտում ռազմական ճանապարհով գրավել Աֆղանստանը:
«Աֆղանստանը ռազմական ճանապարհով գրավելը մեր քաղաքականությունը չէ: Մեր դիրքորոշումը Աֆղանստանին վերաբերող հարցերի համար քաղաքական լուծում գտնելն է, որոնք քննարկվում են Դոհայում», - ասել է Շահինը և հավելել. «Մենք վերահաստատեցինք մեր նվիրվածությունը քաղաքական լուծմանը՝ այստեղ՝ Մոսկվայում»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ