Ֆրանսիայում սատանիստը գլխատել է երեխային և փորձել ուտել նրան
ԱշխարհՖրանսիայի հարավում 13-ամյա դեռահասի գլխատման հետ կապված միջադեպ է տեղի ունեցել:
Ըստ BFM հեռուստաալիքի, ամեն ինչ սկսվել է Մարսելում իր տնից անհետացած երեխայի որոնումներից: Ինչպես հարեւաններն են ասել, երկուշաբթի գիշերը տղայի գլխատված մարմինը գտել էին Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի Տարասկոնում գտնվող տներից մեկում` պարկի մեջ:
Հետո հայտնաբերվել է նաեւ երեխայի գլուխը: Այն լքված բնակարանի լոգարանում էր` դույլի մեջ: Ի վերջո, բնակարանի տերը հայտնաբերվել է հարևան Արլում: Նա փորձել է թաքնվել և տեղում գնդակահարվել է:
Ըստ Le Figaro-ի, բնակարանում կատարված խուզարկության ընթացքում հայտնաբերվել են առարկաներ, որոնք սովորաբար օգտագործում են սատանայապաշտները ծեսերի ժամանակ: Մարդասպանը 30 տարեկան տղամարդ էր: Հետաքրքիր է, որ թաղամասում գիտեին, որ այդ մարդը հոգեկան հիվանդ է և ագրեսիվ: Աղբյուրները պարզել են, որ սատանիստը փորձել է ուտել սպանված երեխայի մարմնի մասերը: