«Արևմուտք -2021» զորավարժություններն արդարացված են ՆԱՏՕ-ի գործունեության պայմաններում. Պուտին
Աշխարհ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ մեկնարկած «Արևմուտք-2021» ռուս-բելառուսական զորավարժություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ: Հայտարարությունն արվել է Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ Մոսկվայում ունեցած բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
«Բայց դրանց անցկացումը (վարժություններ - խմբ.) տրամաբանական է», - հավելել է Պուտինը:
Նա բացատրել է, որ ՆԱՏՕ-ն ակտիվորեն մեծացնում է իր ներկայությունը Միութենական պետության սահմաններին և ընդհանրապես ՀԱՊԿ տարածքին:
Պուտինը հավելել է, որ Լուկաշենկոյի հետ բանակցություններում քննարկել է նաև «մեկ պաշտպանական տարածքի կառուցման հարցեր»:
Նշենք, որ «Արևմուտք 2021»-ին մասնակցում են Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Հնդկաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոնղոլիայի զորախմբերը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ